15:30 27.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ ազգը սպասում է հեղափոխությունից հետո կատարված աշխատանքների արդյունքներին, մանավանդ աշխատավարձերի բարձրացման` տարբեր ոլորտների տնտեսական աճի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Գյումրին այդ աճի մեջ ի՞նչ մասնաբաժին կունենա:
«Դուք չե՞ք զգում, որ ինֆորմացիայի պակաս կա՝ և՛ կառավարության կատարած աշխատանքների, և՛ այդ ծրագրերի, որ ներկայացնում եք»,- ասաց նա:
Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ կաթի արժեքը Շիրակում 140 դրամ է:
Փաշինյանը նշեց, որ տեղեկատվության պակասի առումով համաձայն է պատգամավորի հետ, նաև ասաց՝ այսօր զեկույցը ներկայացնելիս կատարված աշխատանքներին մանրամասն է անդրադարձել՝ այն հույսով, որ դա նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը կբարձրացնի:
«Մեր կառավարության ներկայացուցիչները, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն այս օրերին գործուղվում են գյուղեր, որ մարդկանց տեղյակ պահեն այդ հնարավորությունների մասին, ուզում եմ ասել՝ նախկինում, այո, այսպիսի արտոնյալ ծրագրերը շատ լայն չեն լուսաբանվել, նպատակ է եղել օգտագործել քաղաքական պատճառներով, որ դառնան քաղաքական ազդեցիկ լծակ: Մենք այդ խնդիրը չունենք, նաև գումարի սահմանափակում չունենք, անասնագոմերի վերին շեմ ենք սահմանել, բայց, ընդհանուր առմամբ, սահմանափակում չունենք, չի լինի այնպես, որ գյուղացին ուզենա այդ անասնագոմը ստեղծել, մենք ասենք՝ փող չկա: Մենք որքան գումար պետք է կգտնենք, միայն թե նրանք գնան առաջ»,- ասաց նա:
Վարչապետը նաև կարևորեց այն, որ կաթն արտադրվի առանց որակական հատկանիշների կորստի, նշեց՝ կախված յուղայնությունից, սպիտակուցների քանակից և այլնից՝ կաթի գինը կաճի, իսկ նշված 190 դրամը կաթի իրացման արժեքի նվազագույն նշաձողն է:
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...