00:30 28.03.2019
Գորիի շրջանային դատարանը փակ նիստում Խադայի կիրճում Սմիթների ընտանիքի երեք անդամի սպանության գործով մեղադրյալ 19-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդել է վրացական առաջին ալիքը:
Ավելի վաղ ՝ մարտի 25-ին, նրան մեղավոր էին ճանաչել նաև երդվյալ ատենակալները:
Երիտասարդը մեղավոր է ճանաչվել 2018թ․ հուլիսի 4-ին երեք հոգանոց ամերիկացի ընտանիքի՝ այդ թվում` 4-ամյա երեխայի սպանության մեջ:
Ընտանիքի անհետացման մասին ոստիկանությանը տեղեկացրել էր զոհված Լորա Սմիթի ընկերուհին, որին Լորան տեղեկացրել էր դեպի լեռ երկօրյա արշավի մասին: Տեղեկություն չստանալով ընկերուհուց՝ վերջինս ահազանգել է ոստիկանություն: Հետաքննությունը պարզել և ապացուցել էր, որ հայր և որդի Սմիթները սպանվել են հովվին պատկանող հրացանից: Կնոջ մարմնի վրա հրազենի հետք չէին հայտնաբերել, հավանաբար, նա գահավիժել էր ձորը: Փորձաքննությամբ պարզվել է, որ կնոջը բռնաբարել են:
Դատախազութհյան վարկածով՝ Սմիթների ընտանիքը արշավի գնալիս հանդիպել է հովվին և խնդրել ուղեկցել նրանց: Սակայն շատ չանցած՝ հովիվն անսպասելի մեջքից կրակել էր տղամարդու ուղղությամբ, ապա՝ որդու և բռնաբարել կնոջը:
Մեղադրյալն ու նրա ընտանիքը դատարանի որոշումը համարում են անարդար՝ պնդելով, որ տղան ընդունակ չէ նման հանցանքի: Մեղադրյալի վարկածով՝ արշավի ճանապարհին սև մեքենայով նրանց է մոտեցել մի քանի տղամարդ: Հաշվեհարդար տեսել ամերիկացիների հետ, ապա, սպառնացել են իրեն, որ հանցանքն իր վրա վերցնի:
Նշենք, որ Սմիթների ընտանիքը երկար տարիներ աշխատել էր ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում՝ ուսումնասիրելով տեղացիների լեզուն և սովորույթները:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...