17:15 27.03.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի դժգոհություններին: Նա տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են այդ ներկայացուցիչների հետ, բավական երկար քննարկել են այդ հարցը, հանգել են հետևյալ մտքին՝ պետք չէ համեմատել գրավատները կամ փոխանակման տները ֆինանսական այլ կառույցների հետ, քանի որ դրանք՝ թե՛ վարկային կազմակերպությունները, թե՛ բանկերը գործում են բացարձակ այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ, իսկ պետությունն ունի դրանց գործունեությունը կարգավորելու գործիքակազմ:
Փոխվարչապետի խոսքերով՝ այլ դաշտում են գրավատները և փոխանակման կետերը, ինչը վտանգավոր երևույթ է, քանի որ այս կամ այլ իրավիճակում դրանց գործունեությունը կարգավորելու որևէ գործիքակազմ չկա: Գրիգորյանը նշեց՝ վարչարարության ծախսը պետք է կոմպենսացվի տուրքի միջոցով, նաև՝ 60 անգամ ավել տուրքի: Ըստ փոխվարչապետի՝ այսօրվա տուրքը, որ տարածվում է գրավատների և փոխանակման կետերի վրա, ուղղակի ծիծաղելի է, ադեկվատ չէ այն խնդիրներին, որ կարող են առաջացնել նրանք, նաև տրամաբանական է այդ տուրքի չափը:
«Նրանք խոսում էին տարեկան շահույթների մասին, բայց այդ տուրքի չափը մոտ 20-30 տոկոսն էր կազմում իրենց նորմալ տարեկան շահույթի, ինչը նորմալ դրսևորում է. ի տարբերություն այլ քննարկումների, որ վերաբերում էին տվյալ պահին շրջանառվող հարկային օրենսգրքի փոփոխություններին, շատ պարզ էր: Նման դիալոգ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղղակի անիմաստ է դառնում»,- ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ պատրաստ է գրավատների և փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մի քանի անգամ կանչվել եմ ներքև, այդ իմաստով պատրաստ եմ: Օգտվելով առիթից՝ ասեմ, որ լավ կլինի, որ ձևավորվեն դիալոգի կետեր, ոչ թե գան ու պահանջեն որևէ բան չանել»,- ասաց նա:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...