18:29 27.03.2019
Տնտեսվարողների կողմից բարձրացվող, Հայաստան ներմուծվող մրգերի և բանջարաբոստանային կուլտուրաների ներմուծման խնդրի մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը:
«Հաճախ մաքսային սահմանակետերում գործող սննդի անվտանգության պետական կոմիտեի լաբորատորիաները ոչ աշխատանքային ժամերին չեն աշխատում արտակարգ ռեժիմով և հաճախ միրգ ներմուծող բեռնատար մեքենաները ստիպված են լինում աշխատել արտակարգ ռեժիմով, առանց շարժիչը անջատելու, ինչը բերում է հավելյալ ծախսերի: Ոլորտը ներկայացնողները հանդիպել են լաբորատորիաների աշխատակիցների ու ղեկավարների հետ՝ հարցը քննարկելու և լուծում գտնելու առումով, բայց սպառիչ պատասխանի չեն արժանացել»,- ասաց Գոռ Գևորգյանը:
Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` նշելով, որ խնդրին ծանոթ են և փորձում են լուծում գտնել, և քննարկվում է տարբերակը, որ այդ ծառայության աշխատանքային ռեժիմը համապատասխանեցվի մաքսային մարմինների աշխատանքին:
«Ինչպես գիտեք, մաքսային մարմինները կարող են աշխատանքից դուրս ծառայություն մատուցել: Մտածում ենք, որ դա կարող է նաև պետության տեսանկյունից շահավետ լինել, քանի որ արտաժամյա աշխատանքի վճարման սիստեմ է գործում, և եթե տնտեսվարողը ցանկանում է այդ ռեժիմով ծառայություն ստանալ, հավելյալ վճարում է կատարում: Հարցը դեռ քննարկում ենք և, որպեսզի սխալ որոշում չկայացնենք, արագությունը պետք է դանդաղի: Ձեզ և համապատասխան տնտեսվարողներին էլ կհրավիրենք քննարկումների, որ ճիշտ լուծում տանք»,- պատասխանեց Գեղամ Գևորգյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...