Հակոբ Արշակյանը` «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» օրենքի փոփոխության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Հակոբ Արշակյանը` «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» օրենքի փոփոխության մասին

14:29 28.03.2019

ԱԺ-ում քննարկում են կառավարության կողմից ներկայացված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ այդ նախագծի մշակումը պայմանավորված է ինժեներական նորաստեղծ ստարտափ ընկերություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման միջոցով աջակցելու, Հայաստանը` որպես բարձր տեխնոլոգիական ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծմանը և զարգացմանը աջակցող երկիր, համաշխարհային շուկայում դիրքավորելու, ինչպես նաև միջազգային ընկերություններին ՀՀ-ում նեղ մասնագիտական նորարարական գիտահետազոտական կենտրոններ հիմնելու ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու հանգամանքներով:

«2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը, ըստ առաջարկվող փոփոխության, գործելու է մինչև 2022 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ, և բոլոր ընկերությունների հավաստագրերը այլևս չեն գործելու նշված ամսաթվից հետո»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP