15:37 28.03.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները նախագծի հետ կապված վերապահումներ ունեն, բայց որևէ մեկը չի կասկածում նախագծի անհրաժեշտության հարցում, մասնավորապես, որ պետք է երկարաձգել արտոնությունները սկսնակ ընկերությունների համար:
«Այդուհանդերձ, նրանք ունեցել են նաև մտավախություններ: Ամենաառաջին մտավախությունն այն է, որ այսպիսի արտոնության հասանելիություն չունեն տեղական նմանատիպ ընկերությունները, որոնք ունեն այլ շուկաներում գործելու 5 և ավելի տարիների փորձ: Սա առաջացնում է անհավասար մրցակցային պայմաններ: Մյուս մտավախությունն այն է, որ սկսնակ ընկերությունները ևս չեն կարող մրցունակ գտնվել ավելի կայացած ու հզոր ընկերությունների հետ: Այս օրենքը չի, որով մենք պետք է ինստիտուցիոնալ ներդրողների ճանապարհը հարթենք դեպի մեր շուկա»,- ասել է պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նախարար Հակոբ Արշակյանը, ի պատասխան այս մտավախությունների, շեշտեց, որ օրենքի նախագծի մշակմանը ՏՏ միությունները մասնակցություն են ունեցել, և իրենց մտահոգությունները հայտնել են:
«Հարցը վերաբերում է դրսի ընկերության`Հայաստանում մասնաճյուղ հիմնելուն կամ որևէ ընկերություն ձեռք բերելուն, որն արդեն արտոնություն ունի: Մի նկատառում անեմ, որ նախ հիմնական մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կգան ու մեր ընկերություններում աշխատող պրոֆեսիոնալներին կտանեն: Շատ տեղին մտահոգություն է, և այդ իսկ պատճառով ընկերությունների աշխատողների թվաքանակի վերին շեմ է դրված, որն այս պահին ֆիքսված է 30: Դա հատուկ է արված, որպեսզի մենք ոչ թե թիրախավորենք ընկերություններին, որ գան այստեղ հարյուրավոր աշխատատեղեր միանգամից ստեղծեն ու ինչ-որ սերվիսով զբաղվեն, այլ թիրախավորել ենք այնպիսի ընկերություններ և խմբեր, որոնք կբացեն խորը գիտահետազոտական խմբեր ՀՀ-ում, ու դրանով արդեն գայթակղիչ կսարքենք այս արտոնությամբ դրանց ներգրավումը»,- ասել է Հակոբ Արշակյանը:
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...