Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ստացա խաղալ ազգային հավաքականում. Պետրոս Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ստացա խաղալ ազգային հավաքականում. Պետրոս Ավետիսյան

11:19 29.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը զրուցել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հետ, որի ընթացքում խոսել են «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու, թիմակիցների ընդունելության և ազգային հավաքականի կազմում նորամուտի մասին:

Շնորհավորում ենք ազգային հավաքականի կազմում նորամուտի կապակցությամբ, ի՞նչ զգացողություններ ունեք:
– Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել և ինչին ձգտել եմ ողջ կյանքիս ընթացքում և շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։ Սակայն նորամուտս տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, որ միակ բանը, որն այդ պահին զգում էի, այն էր, որ ցանկանում էի մտնել խաղադաշտ և օգնել թիմին վերջին րոպեներին խուսափել պարտությունից ու ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին։ Ցավոք, դա չստացվեց։
Դուք շատ կարճ ժամանակ է, ինչ գտնվում եք «Արարատ-Արմենիա»-ի կազմում, ինչպե՞ս ընդունեցին Ձեզ թիմում և ինչպե՞ս է անցնում ադապտացիան:
– Ինձ շատ լավ են ընդունել թիմում, ինչի հետևանքով ադապտացիան շատ արագ է անցնում։ Թիմը միայն հաղթանակներ է տարել այս ընթացքում, և շատ ուրախ եմ, որ ինձ էլ է հաջողվում իմ լուման ներդնել այս հաջողություններում։
 
Մեր թիմի երկրպագուները մեծ ոգևորությամբ ընդունեցին Ձեր տրանսֆերը, հե՞շտ էր այդ որոշումը կայացնելը:
– Որոշումը կայացնելուն առաջին հերթին նպաստեց թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Այստեղ խաղում են այն ֆուտբոլը, որը հոգեհարազատ է ինձ, ինչպես նաև կարևորում են ֆուտբոլիստների առաջընթացը։ Բացի այդ, հնարավորություն կա խաղալու բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին։ Թիմում նաև ունեմ ընկերներ, ովքեր պատմում էին, թե որքան պրոֆեսիոնալ է ամեն ինչ կազմակերպված ակումբում, և ինչ լավ մթնոլորտ է տիրում։ Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ այստեղ աճ գրանցելու մեծ հնարավորություն ունեմ։
Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ և ամեն օր աշխատում եմ, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասելիքները և օգնեմ թիմին հասնել իր առջև դրված նպատակներին։
Դուք հանդես եք գալիս մեր թիմում ենթահարձակվողի դիրքում, որքանո՞վ է հարմար Ձեզ այդ դիրքը:
– Այո, այն դիրքը, որում խաղում եմ «Արարատ-Արմենիա»-ում, շատ հոգեհարազատ է ինձ։ Մանկուց խաղացել եմ հենց այս դիրքում և ինձ շատ լավ եմ զգում այստեղ:
Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:
– Ֆուտբոլային կուռք, որպես այդպիսին, չունեմ։ Մանուկ հասակում շատ էի սիրում Զիդանին և Ռոնալդինյոյին, իսկ ավելի մեծ հասակում շատ էի հավանում Ինյեստայի խաղը։
Ի՞նչ կասեք մեր երկրպագուներին:
– Երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին սատարելու համար։ Ցանկանում եմ կոչ անել, որ միշտ գան մարզադաշտ, աջակցեն թիմին, քանի որ երկրպագուների աջակցությունն անչափ կարևոր է։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումը

19:14 23.06.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

19:06 23.06.2025

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

18:56 23.06.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

BACK_TO_TOP