18:34 29.03.2019
Շիրակի մարզպետի որոշմամբ` առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն այսօր ազատվել է աշխատանքից:
Նման որոշման համար հիմք հանդիսացել է քաղծառայության գրասենյակից ստացված գրությունն այն մասին, որ ժամանակավոր պաշտոնակատարն իր մասնագիտական ստաժով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է առողջապահության վարչության պետի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը:
Այս պաշտոնին նշանակվելու համար վերջին 10 տարում 3 տարվա մասնագիտական փորձը և առնվազն 1 տարվա ղեկավար պաշտոնը պարտադիր պայման են: Ըստ Հասմիկ Պետրոսյանի` ինքը 4 տարի և 8 ամիս աշխատել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցում` որպես վերականգնողական թերապիայի բաժանմունքի վարիչ, ինչը ղեկավար պաշտոն է:
«Ես զրուցել եմ մարզպետի հետ: Նա նշում է, որ հարկային փաստաթղթերում չի երևում իմ բաժանմունքի վարիչի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ստաժը: Բայց նոյեմբերին, երբ ես նշանակվեցի, նման խնդիր չկար: Եթե ես չհամապատասխանեի, չէին նշանակի, ուրեմն համապատասխանել եմ, որ նշանակել են: Անցան ամիսներ և մարտին, չգիտեմ ինչու, նման որոշում կայացվեց: Ինձ համար շատ հարցեր կան, որոնք ես պետք է պարզեմ, արդեն դիմել եմ իրավաբանի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հասմիկ Պետրոսյանը:
Հասմիկ Պետրոսյանը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անցած տարվա նոյեմբերին: Նա «Ժառանգություն» կուսակցության անդամ է` «Ժառանգության»` Գյումրիի կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանի կինը:
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...