Մագնիտոգորսկում փլուզված շենքը բնակության համար պիտանի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+16.09 oC

Մագնիտոգորսկում փլուզված շենքը բնակության համար պիտանի է

21:27 30.03.2019

Մագնիտոգորսկում պայթյունի հետևանքով փլուզված շենքը պիտանի է բնակության համար: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Չելյաբինսկի շրջանի ղեկավարությունը՝ վկայակոչելով տեղում ուսումնասիրություն կատարած խմբի եզրակացությունը:

«2019 թվականի ապրիլի 1-ից անվտանգության աշխատակիցները կլքեն տարածքը, ցանկության դեպքում բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու իրենց բնակարաններ»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է սկսել շենքի միջանցքների կոսմետիկ վերանորագման աշխատանքները: Այն մարդիկ, որոնք ցանկություն չեն ունենա մինչև վերանորոգման ավարտը վերադառնալու իրենց տներ՝ 3 ամիսների ընթացքում պետության կողմից վարձով բնակարանի գումարի փոխհատուցում կստանան: Գումար կտրամադրվի նաև նրանց, որոնք առհասարակ ցանկություն չունեն վերադառնալու իրենց բնակավայր, սակայն դեռևս այլ բնակարան չեն կարողանում գտնել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ շենքի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հունիսի վերջ:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորտսկի բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել: Նրանց բոլորի ինքնությունը պարզվել է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են 4 օր անընդմեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BACK_TO_TOP