ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը խոսել է տնտեսության առաջնահերթությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը խոսել է տնտեսության առաջնահերթությունների մասին

00:20 02.04.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե որոնք են տնտեսության առաջնահերթությունները.

«Հիմնական առաջնահերթությունը տնտեսական աճի այնպիսի փոփոխությունն է, որը ավելի մեծ չափով կազդի աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձերի բարձրացման վրա, որովհետև եթե տնտեսական աճը կենտրոնացած է մեկ-երկու փոքր ճյուղերում, որտեղ քիչ թվով ձեռնարկություններ են և զբաղվածությունը համեմատաբար փոքր է, բարձր տնտեսական աճի դեպքում լայն թվով մարդիկ չեն նկատում դա: Դա է եղել մինչև հիմա հիմնական քննարդատությունը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ մշակող արդյունաբերությունը հիմա աճի լավ տեմպեր ունի: Նախորդ տարի այդ ոլորտում ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ է եղել, այս տարի արդեն 8 տոկոսանոց աճ կա:

«Եթե ամբողջ արդյունաբերական արտադրանքից հանում ենք լեռնահանքային ոլորտը, մնացածը կոչվում է մշակող: Դա սնունդ է, հանքային ջրերը, կոնյակը, հոգուստը, ծխախոտը, նաև թեթև արդյունաբերության արտադրանքը:  Երբ մենք խոսում ենք տնտեսական աճի որակի փոփոխության, ներառականության մասին, նշանակում է՝ ավելի շատ թվով աշխատատեղեր, ավելի բարձր աշխատավարձեր այդ աշխատատեղերում: Կամ մենք հավասարեցնում ենք ինքնազբաղվածությունն ու ձեռնարկատիրությունը նույն հարթության մեջ, ձգտում ենք նրան, որ որքան հնարավոր է շատ մարդ, ով ունի ցանկություն ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կարողանա ինքն իրեն իրացնել, ստանա եկամուտներ, այդպիսիով՝ ավելի ներառված լինել այն տնտեսական օգուտների ստացման հարցում, որոնք տնտեսության մեջ ձևավորվում են»,- հավելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP