23:54 01.04.2019
Այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երկրի քաղաքական վերնախավում են, թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարողացել է որսալ ուկրաինական հակակառավարական տրամադրությունների ալիքը, գրում է The Wall Street Journal-ը:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Զելենսկին և Պորոշենկոն անցել են 2-րդ փուլ, ընտրությունների մասնակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 64%:
Հաջորդ քվեարկությունը երկրում տեղի կունենա ապրիլի 21-ին:
Պարբերականը գրում է, որ Վաշինգտոնի և Արևմուտքի համար Ուկրաինան Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար լավագույն «տաք կետն» է:
Ըստ Transparency International-ի տվյալների՝ Ուկրաինան Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր քվեաթերթիկների 90.08 %-ի հաշվարկի արդյունքները: Նոր հրապարակված արդյունքները, սակայն, չեն փոխել ավելի վաղ ներկայացված պատկերը:
Interfax-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններում առաջատարը երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.26%-ը:
Զելենսկիին գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 15.99%-ը:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն, երրորդ տեղում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն է՝ ձայների 13.35%-ով: Իսկ «Հանուն կյանքի» ընդդիմադիր բլոկի թեկնածու Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների 11.53%-ը:
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1.18%-ը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...