12:46 02.04.2019
Գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները բաժանելու վերաբերյալ «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ զրույցում բերեց նրա ընդդիմադիրների փաստարկները, այն է՝ Հովհաննես Չեքիջյանը կամ Տիգրան Լևոնյանը նույնպես տնօրեն էին և գեղարվեստական ղեկավար, այդ ժամանակ օպերան լավ էր աշխատում:
Ո՞ր տարիներին էր՝ հետաքրքրվեց Ղարիբյանը, իսկ այն դիտարկումից հետո թե մեկը` սովետական, մյուսը` հետսովետական, մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը նկատեց, որ այդ ժամանակ օրենքը դա թույլ էր տալիս:
Մեկ այլ դիտարկմանը, թե եթե օրենքը սխալ է, պետք է օրենքը փոխել, այսպիսի արձագանք եղավ.
«Ոչ թե սխալ է, այլ օրենքները մարդկության պատմության մեջ միշտ էլ փոխվել են, կատարելագործվել են, և, այո՛, օրենքը մարդու համար է և դրա համար է, որ պետք է այնպիսի օրենքներ գրեն, որ մարդը կարողանա առավելագույնս ինքնաարտահայտվել, այդ թվում նաև մշակութային դաշտում: Դա այլ հարց է, բայց հարցն այստեղ ուրիշ է, եթե կա օրենք, և կա պետություն, որ այդ օրենքի երաշխավորն է, և կա գերատեսչություն և գերատեսչության ղեկավար, որի գործառույթն է իրոք հետևել, որպեսզի օրենքը կատարվի: Առայժմ ես կատարում եմ այդ աշխատանքը, և ես երաշխավորում եմ, որպեսզի խախտումներ չլինեն, և օրենքը պահպանվի, բայց միաժամանակ ես նաև լծված եմ այդ աշխատանքին, որպեսզի ՊՈԱԿ-ի օրենքը կատարելագործվի, փոխվի, և այսպիսի խնդիրներ այլևս չծագեն»,- ասաց Նազենի Ղարիբյանը:
Հարցին՝ օրինակ Ռուբեն Բաբայանը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է և տնօրենը, արդյո՞ք նրան նույնպես պատրաստվում եք ազատել պաշտոններից, Նազենի Ղարիբյանն ասաց, որ այդ թատրոնում գեղարվեստական ղեկավարի հաստիք այլևս չկա:
«Մենք շրջաբերական ուղարկել ենք մեր բոլոր ՊՈԱԿ-ներին: Բացառություն չի կարող լինել այս դեպքում»,- ասաց Նազենի Ղարիբյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...