14:05 02.04.2019
«Մտադի՞ր եք արդյոք ընդհանրապես ազատել Կոնստանտին Օրբելյանին նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և արդյո՞ք ունեք փոխարինող նրա համար»,- «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:
«Ո՛չ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- պատասխանել է Ղարիբյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Պատճառաբանությունները մի քանիսն են, որ նա համատեղում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թե՛ գեղարվեստական ղեկավարի և թե՛ տնօրենի պարտականությունները, չի տիրապետում հայերենին և այլն:
Նազենի Ղարիբյանն ասել է, որ ինքն այն կարծիքին է, որ ազատելով Օրբելյանին տնօրենի «բեռից», վարչական աշխատանքից, նրան հնարավորություն է տրվում ամբողջությամբ նվիրվել գեղարվեստական աշխատանքին: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Օրբելյանն Օպերային թատրոնի համար նաև սեփական միջոցներն է ծախսել, ուստի նա պետք է շարունակի աշխատել որպես տնօրեն, Ղարիբյանն ասել է.
«Օրենքն այդպիսի իրավիճակի համար չունի սահմանում և թույլ չի տալիս: Ընդհակառակը՝ ըստ օրենքի, եթե որևէ մեկն իր սեփական ներդրումներն է արել ՊՈԱԿ-ում, դա չի համարվում, որ իրենն է: Նա իր ներդրումն արել է, եթե նա աշխատանքից ազատվում է, այդ ներդրումը մնում է այդ ՊՈԱԿ-ում»,- ասել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը:
«Եթե դուք մտադիր չէիք և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից չեք ազատել Կոնստանտին Օրբելյանին, ապա ճիշտ չէ՞ բանակցել նրա հետ, կոլեկտիվի հետ և, օրինակ, առաջարկել, որ նա և կոլեկտիվն իրենց սրտի ուզածով տնօրեն ունենան, օրենքը կկատարվեր, և ոչ մի կոնֆլիկտ չէր առաջանա»,- ասել է Արամ Աբրահամյանը:
«Ես բանակցել եմ, այս խնդիրը ծագել է 9 ամիս առաջ, երբ մենք նոր էինք եկել աշխատանքի՝ տիկին Մակունցը և ես: Նախարարությունում դա մեր առաջին խնդիրներից մեկն է եղել: Հենց հունիս ամսից էլ հրավիրել են և՛ պարոն Օրբելյանին, և՛ տիկին Կարապետյանին՝ ասելու, որ այսպիսի խնդիր գոյություն ունի»,- ասել է Ղարիբյանը՝ հստակեցնելով, որ տիկին Կարապետյան ասելով՝ նկատի ունի փոխտնօրենին, որը, իրականում, տնօրենն է: Դե ֆակտո տնօրենը նա է, որովհետև բոլոր գործառույթները նա է իրականացնում և ստորագրում փաստաթղթերի տակ:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի` իրենք մի քանի անգամ բացատրական աշխատանքներ են տարել, նույնիսկ նամակ են գրել, ասել, որ խնդիր կա, և անհրաժեշտ է որևէ լուծում գտնել.
«Քանի որ պարոն Օրբելյանի պարագայում տնօրենի պաշտոնն ավելի խնդրահարույց էր, որովհետև էնտեղ կա լեզվի իմացության խնդիր, խնդիր տնօրենի նշանակման հրամանի հետ կապված, էլի խախտում կար, ասացինք, որ երևի ավելի գերադասելի է, որ գեղարվեստական ղեկավար մնա, տնօրենին փոխենք: Բայց այն, ինչ դուք ասում եք՝ միացյալ որոշենք, թե ով իրենց տնօրենը լինի, կներեք, դա նույնպես օրենքի խախտում է, որովհետև տնօրենը որոշվում է մրցույթի կարգով»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...