Գյուղերում աշակերտներ կան, որ զուգահեռ աշխատում են, իսկ ուսումը նրանց համար այլևս կարևոր չէ. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Գյուղերում աշակերտներ կան, որ զուգահեռ աշխատում են, իսկ ուսումը նրանց համար այլևս կարևոր չէ. քննարկում

14:55 02.04.2019

Այսօր կրթական ոլորտին վերաբերող քննարկում է տեղի ունեցել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտություն է տեսնում վերանայել 12-ամյա կրթությունը:

«Եթե 9 տարում աշակերտը բան չի սովորել, այս ի՞նչ հրաշք պետք է լինի, որ նա 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: 9-ամյա կրթություն կա, և դրանից հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը, բայց գյուղում չկա 10-րդ դասարան: Նա պիտի գնա ուրիշ գյուղ, իսկ ուրիշ գյուղը 5 կմ հեռու է, ճանապարհը փակ է: Դեպքեր գիտեմ, որ ստիպված գնում են, կողքի քաղաքում տուն են վարձում, որովհետև այդկերպ ավելի էժան է, որպեսզի երեխան այդտեղ ստանա իր ավագ դպրոցի կրթությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ գիտի երեխաների, որոնք ուսմանը զուգահեռ աշխատում են, օրինակ՝ որպես գերեզմանափոր, գազալցակայանի աշխատակից և այլն:

«Մյուս կողմից` նույն այդ գյուղում կա երեխա, որը տաղանդավոր է, բայց նրա համար էլ չկան լրացուցիչ կրթական ծառայություններ, նկարչական, սպորտի դպրոց: Երեխան ունի տաղանդ, տաղանդը մեռնում է նրա մեջ, իսկ մենք չենք կարողանում տաղանդի զարգացման համար ներդրում անել»,- ասաց կրթության փորձագետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:41 18.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

10:31 18.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

10:25 18.06.2025

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...

Լարսը բաց է

10:19 18.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

10:13 18.06.2025

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

10:08 18.06.2025

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...

BACK_TO_TOP