17:10 02.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր: Մոտ մեկ ժամ տևած նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն ու միության նոր նախագահ: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն է:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի՞ մնալ վարչության կազմում, հարցրել են լրագրողները Միքայելյանին:
«Նոր վարչություն է ձևավորվելու, վարչության 184 հոգուց մենք էսօր մնալու առաջարկ ենք արել 25 հոգու: Վարչության անդամները կհաստատվեն համագումարում», – ասել է է Միքայելյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ականներն ընդգրկված կլինեն վարչությունում, Միքայելյանը պատասխանել է.
«Չէ, իմ կարծիքով: Նման բան չի կարող լինել: Ես էլ եմ հանրապետական եղել, ես հանրասեփական չեմ եղել: 15 տարի պայքարել եմ արդարության համար: Էսօր էլ էստեղ եմ՝ ի փառս իմ մարտական ընկերների, որ իրանք ուզում են, որ էս կառույցը նորմալ ռելսների վրա դրվի, և ես համաձայնել եմ, իմ գործունեությունը դա է լինելու ԵԿՄ-ում, ընդհանուր համախմբել մեր ժողովրդին»:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...