15:46 03.04.2019
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այսպիսի հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում: Սա մի քանի պատճառներով է ուշագրավ. նախ` այն արվում է ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմից երեք տարի անց, երկրորդ՝ հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը, որից հետո բանակցությունների ընթացքը, թվում էր, դրական հուն է մտնում:
Արցախի նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ալիևի ստանդարտ ձևակերպումներից հետո սա ուշագրավ էր ու հետևյալ հիմնավորումների տեղիք տվող:
«Հայտարարեց, որ ավարտվել է պատերազմի առաջին փուլը, առջևում է նաև երկրորդ փուլը՝ ըստ էության արձանագրելով, որ պատերազմական գործողությունները ինչպես չեն ավարտել, նաև շարունակում են մնալ իրենց քաղաքական օրակարգում: Այդ հայտարարությունը չէր տեղավորվում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը ու դրանից հետո հնչած հայտարարությունների ոգուն ու տրամաբանությանը, ու բացի նրանից, որ Ադրբեջանը արձանագրում է, որ ինչպես նախորդ տասնամյակների ընթացքում խախտել է պայմանավորվածությունները, այս դեպքում էլ Ադրբեջանը ոչ միայն խախտում է պայմանավորվածությունները, այլև սրանով ձախողում է բանակցությունների շարունակականությանն ուղղված այն ջանքերը, որոնք գործադրում են միջնորդ երկրները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ոչ միայն Ալիևի, այլև նրա կնոջ՝ նախագահի առաջին տեղակալի, պաշտպանական ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից են եղել հայտարարություններ:
«Նույնիսկ Ադրբեջանի նախագահի կինն է խոսել այդ մասին՝ ասելով, որ բանակը պատրաստ է ցանկացած խնդիր լուծելու, սրանից առաջ նաև որոշ հայտարարությամբ հանդես էին եկել պաշտպանության գերատեսչությունը, ԱԳՆ-ն, այսինքն՝ այն լավատեսական ֆոնը, որը ստեղծվել էր Վիեննայում տեղի ունեցած հանդիպման և դրան հաջորդող մեկ-երկու օրերին, կարելի է ասել, որ այս հայտարարություններով այդ ֆոնը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, և հարցեր են առաջացել հետագայում բանակցությունների վերսկսման մասով»,- կարծում է Արցախի նախագահի խորհրդականը:
Թե ինչով էր պայմանավորված նման հայտարարությունը հատկապես Վիեննայում դրական մթնոլորտում անցկացրած բանակցություններից հետո, քաղաքագետը պայմանավորում է հետևյալով.
«Ադրբեջանի օրակարգում փոփոխություն չի եղել 2016-ից առաջ, 2016թ. ու հետո, և հարցի կարգավորման որպես առաջնահերթ ուղղություն դիտվում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու օրակարգը, և հայտարարությունները հենց այդ տրամաբանության մեջ են»:
Հայաստանից արձագանք ևս եղավ. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել էր բանակցություններին Արցախի մասնակցության խիստ անհրաժեշտության մասին: Հարցին` ընդհանրապես ի՞նչ արձագանք պետք է ստանան նման հայտարարությունները Հայաստանի ու Արցախի կողմից, պատասխանեց հետևյալը.
«Երկու ուղղությամբ էլ (Արցախից ու Հայաստանից) անհրաժեշտ է՝ նկատի ունենալով տեղեկատվական անվտանգությունն ու դրանից բխող բոլոր ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքներն այս մասով, և Ալիևի հայտարարությունը պետք չէ ընդունել ի գիտություն այնպես, ինչպես հնչել են դրանք, իրենց ողջ խորությամբ և հետևանքներով: Եվ մեր խնդիրն է այս փուլում նաև մեր քայլերն ու գործողությունները տեղավորել, նախապատրաստել և պլանավորել հենց այս տրամաբանությունից ելնելով»:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...