Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց դատարանում. հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց դատարանում. հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին

15:26 03.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակում ցուցմունք տվեց: Նա պատմեց հետևյալը.

«Պատգամավոր եղած ժամանակ ես տվյալ անձից (Արթուր Այվազյանից-խմբ.) նամակներ  եմ ստացել, իսկ կոնկրետ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրը ես տանն էի, երեկոյան ժ. 22։00-ի կողմերը, երբ զանգեցին ինձ և ասացին, որ մեր տղաների վրա հարձակում են գործել: Ես զանգեցի Հայկ Սարգսյանին, քանի որ քարոզարշավի վերջին օրն էր, խնդրել էի տարածել շտաբում մնացած բուկլետները: Փորձեցի զանգել Հայկին, նրա հեռախոսը չպատասխանեց: Ինձ ասեցին, որ միջադեպ է եղել, ասացի, որ արագ հեռանան և գան նախընտրական շտաբ: Ես մտածեցի` ավելի մեծ մասշտաբի բան է:

Շտաբում ինձ պատմեցին, որ երբ շտաբում են եղել, դա շարժական շտաբ էր, մոտեցա «Ֆորդ» մակնիշի մեքենա էր, մոտեցա, տեսա իմ համարի վրա ներկ է փչած, մեքենայի վրայի դրոշը չկա: Երբ հարցրել են, թե ով է տարել դրոշը, մեկն ասել է` ես եմ տարել:

Հարցրել են` ինչ իրավունք ունեք դրոշը տանել, մեր տղաները հետ են պահանջել դրոշը, խոսակցություն է տեղի ունեցել: Դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին, մեր մարդիկ միջամտել են, այդ ընթացքում այդ անձը հանել է զենքը  և պահել Հայկի վրա, մեկն արագ արձագանքել է, խփել է ձեռքին, զենքը վերցրել  են և հեռացել:

Երբ իմացա, որ զենքը մեր մարդկանց մոտ է, այդ զենքը, իհարկե, առանց ձեռք տալու նայել եմ, մտել ուղիղ եթեր, «Ֆեյսբուքով» ցուցադրել եմ զենքը, նկատել եմ, որ այնտեղ կային փամփուշտներ, պատմել եմ` ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ, որից հետո պատմել եմ այն, ինչ փոխանցել են:

Հայկ Սարգսյանը հրաժարվեց ուղիղ եթերով երևալ, քանի որ նրա վրա վնասվածքներ կային: Չեմ հիշում` ոնց է հանձնվել զենքը ոստիկանություն: Եթե չեմ սխալվում, Մալաթիա-Սեբաստիայի բաժին ենք հանձնել զենքը: Հարձակումը, կարծեմ, եղել է Զորավար Անդրանիկի արձանի մոտակայքում»:

Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե ինչ գիտեր, որ ատրճանակի մեջ փամփուշտներ կային, վարչապետն ասաց, որ «թմբուկի անցքերի մեջ երևում էին գնդիկավոր փամփուշտները»:

Հայկ Ալումյանն ասաց, որ այլ գործով նիստի է, և դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP