23:59 03.04.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլում ինչ խախտումներ են արձանագրվել, որոնք են դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Նման ուսումնասիրություն է կատարել «Կոմպաս» հասարակական կազմակերպությունը: Այսօր ուսումնասիրության արդյունքներն են ներկայացրել, համաձայն որոնց՝ խախտումները վերաբերել են շինարարական որակին, նախագծերին և ժամկետներին: Փորձագետները նաև փողոցաշինությունն ավարտելու նոր ժամկետներն են կասկածի տակ դրել: Մի քանի ամիս վերապատրաստված դիտարկում իրականացնողների օգնությամբ տեխնիկական ու ֆինանսական վերլուծություն են կատարել հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Ընտրել է Վերակառուցման և զարգացման բանկի ծրագրում ընդգրկված 5 փողոց: Դրանցից երկուսում ասֆալտի որակը ստուգել են լաբորատոր պայմաններում ու խախտումներ հայտնաբերել:
«Վազգեն Սարգսյանի փողոցում տեղադրված նոր եզրաքարերը առանձնացել են բետոնի շերտից: Դրա հիմնական պատճառը եղել է փշրվող բետոնը: Փաստորեն, ունեցել ենք անորակ աշխատանք: Սա տեղի է ունեցել եզրաքարերը տեղադրելուց անմիջապես հետո, երբ տեղացել է առաջին անձրևը: Իսկ Ջիվանի փողոցում շեղումներ են եղել երթևեկելի մասում, երկշերտ ասֆալտ փռելիս: Ասֆալտի հաստությունը նորմատիվներից մոտավորապես 5-6 սմ շեղում է ունեցել:Սա համարվում է խախտում»,- ասել է ծրագրի մոնիթորինգի համակարգող Մարինե Ավետիսյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը քննարկմանը բնակկոմունալ բաժնի պետն էր: Նա էլ նշեց, թե Ջիվանի փողոցում ուսումնասիրության արդյունքներն իրականությանը չեն համապատասխանում: Ասֆալտաշերտը ոչ թե պակաս է, այլ գործը դեռ կիսատ է: Մյուս կիսատ մնացած փողոցներում էլ ուսումնասիրության արդյունքներով արձանագրել են, որ շինկազմակերպությունները պայմանագրային ժամկետի խախտումներ են թույլ տվել: Վերջնաժամկետը հունվար, փետրվար ամիսներն էին: Քննարկման մասնակիցների ու փորձագետների համար էլ անհասկանալի էր, թե ինչպես է պատվիրատուն՝ քաղաքապետարանը, նման ժամկետներով պայմանագիր ստորագրել, երբ պարզից էլ պարզ է, որ ձմռանը ասֆալտապատում չի կատարվում:
«Ժամկետների երկրացում թույլ է տվել ֆինանսավորող բանկը: Բոլոր փողոցների ժամկետները երկարացվել են: Հունվարին Գյումրիում ասֆալտապատում կատարել հնարավոր չէր: Որտեղ ժամկետներում չէին կատարվել աշխատանքները, տեղափոխել ենք գարուն »,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Իսկ ով է վերահսկում աշխատանքները: Անցած տարի աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն էլ ստանձնել էր վերահսկողի գործառույթը: Խումբը լուծարվել է, բայց նորը դեռ չի կազմավորվել: Փորձագետներն էլ փաստեցին՝ ստացվում է, որ աշխատանքներն առանց վերահսկողության են մնացել: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի՝ սպասում են տարածքային կառավարման նախարարի հրահանգին, համաձան որի՝ նոր աշխատանքային խումբ է ստեղծվելու, որի կազմում մարզպետարանը ներկայացուցիչ չի ունենա: Նման որոշում հենց մարզպետարանն է կայացրել: Իսկ փողոցաշինության առաջին փուլի նոր վերջնաժամկետը հունիսի 30-նն է: Սա, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, այն ժամկետն է, որից թեկուզ 1 օր ուշացման դեպքում արդեն շինարարի նկատմամբ տույժ ու տուգանք է կիրառվելու:
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...
17:46 07.07.2025
Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունըԱյսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...
17:38 07.07.2025
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվիԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
17:33 07.07.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...
17:25 07.07.2025
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորություններըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...