23:42 03.04.2019
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Այս մասին հայտնում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
Հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները, նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքի ընդունել տղաներին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի իրենց մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդները համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:
Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորել է այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է:
Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկել են միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով:
Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:
16:54 07.07.2025
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...
16:48 07.07.2025
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահությունՀուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...
16:40 07.07.2025
Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում էՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...
16:33 07.07.2025
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...
16:17 07.07.2025
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ ՈւիմբլդոնՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...