Իմ՝ ազատված լինելու պատմությունն անհավանական գովազդ էր թատրոնի ու Հայաստանի համար. Օրբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Իմ՝ ազատված լինելու պատմությունն անհավանական գովազդ էր թատրոնի ու Հայաստանի համար. Օրբելյան

14:34 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր` լրագրողների հարցերին պատասխանելիս խոսել է  նաև այն մասին, թե կա՞ արդյոք քաղաքական ենթատեքստ այն ամենի մեջ, ինչն այս օրերին կատարվում է իր շուրջ:

«Ոչ մի քաղաքականություն ես այստեղ չեմ տեսնում, սա պարզապես սխալ տեղեկատվության արդյունք է, որը հաղորդվել է Նազենի Ղարիբյանին: Ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքականությունը, ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, մի խոսքով՝ քաղաքականությունն ինձ բոլորովին չի հետաքրքրում: Իմ համար կարևորը Հայաստանի բարգավաճումն է, որ ամեն բան լավ լինի, որ Օպերայի թատրոնը բարգավաճի»։

Օրբելյանը խոսել է այն դրականի մասին, որն արձանագրել է այս ողջ պատմության մեջ։

«Իմ՝ ազատված լինելու պատմությունն անհավանական, մուլտիմիլիոնավոր գովազդ է արել մեր թատրոնի համար: Ամբողջ աշխարհը գիտի, որ Երևանում կա Օպերային թատրոն, որ թատրոնում կա Օրբելյան, որ կան հրաշալի երգիչներ: Հիմա ինձ բոլորը հարցնում են՝ ի՞նչ եք անելու, ե՞րբ եք անելու, եկեք մտածենք, թե ի՞նչ կարող ենք անել, մենք ցանկանում ենք գալ ձեզ մոտ: Ամբողջ աշխարհից լրագրողներ են ցանկանում Հայաստան գալ: Նրանք ոչ միայն թատրոն կգան, նրանք կգան ողջ Հայաստանը տեսնելու, տեսնելու, թե ինչ ունենք»,- ասել է Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը մարտի 28-ին է ազատվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման համաձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP