16:06 04.04.2019
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այն իրողությանը, ըստ որի՝ թատրոնում 92 մլդ դրամի չափով չարաշահումներ կան, և այդ պարտքը դեռ վճարված չէ:
«Ես, որպես օպերայի թատրոնի տնօրեն, աշխատանքի եմ անցել 2016 թվականի փետրվարի սկզբին: Մեր թատրոնում արդեն աուդիտ էր անցկացվում՝ դեկտեմբերից: Պատասխանը մենք ստացանք մարտին: Աուդիտը վերաբերում էր 2014, 2015, 2016 թվականներին: Այնպես ո,ր ես նստել եմ տնօրենի աթոռին այն ժամանակ, երբ մենք ստացել են խախտումների վերաբերյալ փաստաթուղթը: Ցանկանում եմ ընդգծել՝ խոսքն ադմինիստրատիվ խախտումների մասին է` Մշակույթի նախարարության և Ֆինանսների նախարարության միջև: Այսինքն` դա նույնիսկ չի վերաբերում այն տնօրեններին, որոնք եղել են թատրոնում: Նազենի Ղարիբյանը վերջին հեռուստաեթերի ժամանակ ինքն է ասել, որ Օրբելյանը նույնիսկ փոքրիկ առնչություն չունի այդ պարտքերի հետ, հատկապես, որ դա տուգանք է ինչ-որ խախտումների համար, ես չգիտեմ, թե ինչ խախատումների մասին է խոսքը: Ի դեպ, ես այդ աուդիտի տակ չեմ ստորագրել, ես համաձայն չեմ դրա հետ, և մենք, երբ պատասխանը եկել էր, փորձել ենք Մշակույթի նախարարության հետ հասկանալ, թե ինչպես կարող ենք միասին լուծել այդ խնդիրը, մենք ցանկանում էինք, օրինակ, «Անուշ» բեմադրել դպրոցականների համար, հատկապես, որ առջևում Թումայնանական օրերն էին: Այսինքն՝ ոչ թե գումարներով վերադարձվի, այլ աշխատանքով: Ցավոք սրտի, դրան չհասանք, քանի որ բանակցություններն ընդհատվեցին, հիմա մենք կամաց-կամաց, հնարավորության առկայության պարագայում, վճարում ենք այդ պարտքը, որը ես ժառանգել եմ թատրոնի նախորդ տնօրինությունից», – պարզաբանել է Օրբելյանը:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Օրբելյանը հաճախ նաև իր սեփական միջոցներն է ծախսել՝ ներկայացումներ ունենալու համար, ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականցնող Նազենի Ղարիբյանն ասել է, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն` անձնական գումարներ չպետք է ծախսվեն, բայց եթե ծախսվել են, դրանք անվերադարձ են:
«Այո, ես իմ անձնական գումարներն եմ ծախսում, մեր հովանավորների գումարները, քանի որ պետությունը գումաներ չունի: Ինձ անհրաժեշտ էր շատ շտապ իրականություն դարձնել նոր «Կարմեն»-ը , «Կախարդական ֆլեյտա»-ն, հանդերձանք կարել, դեկորացիա անել՝ Դուբայ գնալու համար: Այսինքն՝ պետությունը մեզ չի օգնել, ի դեպ, Մշակույթի նախարարությունը գրեց այն մասին, որ ինձ կտան 50 հազար դոլար՝ ավիատոմսերի համար, հեղափոխությունից հետո ասացին, որ իրենք այդ գումարները չունեն: Չկա, չկա, մենք փնտրեցինք այլ տեղերում: Եվ, փառք Աստծո կան մեր ընկերները, որոնք օգնեցին, որ մենք իրականություն դարձնենք հյուրախաղերը Դուբայում»,- հավելել է Օրբելյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...