14:55 04.04.2019
Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի հաջող կազմակերպման և անցկացման կապակցությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց գագաթնաժողովում Հայաստանի երկամյա նախագահության առաջնահերթությունները, դրանց շարքում առանձնահատուկ ընդգծելով ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանումը՝ այդ թվում համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացումը։
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ պաշտոնական այցը Եթովպիա ի ցույց է դնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու Հայաստանի հանձնառությունը, իսկ Ֆրանկոֆոնիան հանդիսանում է մտքերի և արդյունավետ փորձի փոխանակման հենց այն ամուր հարթակը, որը հնարավորություն է ընձեռում գործուն քայլեր ձեռնարկել վերսկսելու ակտիվ երկխոսություն ֆրանկոֆոն արժեքները կիսող աֆրիկյան երկրների հետ:
Արտգործնախարարն ընդգծեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Հայաստանը մտադիր է գագաթնաժողովում իր նախագահության ընթացքում նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն հասարակությունների միասնության և ֆրանկոֆոն տարածքում խաղաղության և բարօրության առավել ամրապնդմանը: Այդ համատեքստում շեշտվեց, որ վերոգրյալ նպատակների և առաջնահերթությունների կյանքի կոչման համար Հայաստանը պատրաստակամ է սերտ համագործակցությամբ աշխատել միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության հետ:
Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ երևանյան գագաթնաժողովը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կազմակերպության արժեքներին, որոնց հիմքում ընկած են մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն արժեքների տարածումը, երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, թվային օրակարգի առաջմղումը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ֆրանկոֆոն երկրների դեսպանները հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ֆրանկոֆոնիայի առջև ծառացած խնդիրների և դրանց միասնաբար արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...