15:48 04.04.2019
Պարգևատրումների վերաբաշխում կատարելու հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրինակ բերեց՝ ասելով.
«Օրինակ` շարքային մաքսավորը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ մաքսային տեսուչի դրույքը այդ շրջանակում է առանց պարգևատրման, այսինքն՝ մաքսային ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամի ապրանքի հետ է գործ ունենում, ստանում է 160 հազար դրամ, եթե սենց թողնում ենք, իրեն ասում ենք՝ քո գլխի ճարը տես, ես չեմ ասում, թե մեկը մյուսին արդարացնում է, բայց, հաշվի առնելով պոզիտիվ միտումները, ես գտնում եմ, որ այս միջանկյալ որոշումը պիտի կայացնենք»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կարծում, որ կոռուպցիայի կանխումն այսքան դյուրին ճանապարհով է հնարավոր լուծել: Ասաց.
«Պետք է վարձատրությունը լինի համարժեք աշխատաշուկային և ոչ թե նրանով, թե որ պետական մարմնում է, դուք մաքսավորի օրինակը բերեցիք, եթե մաքսավորը որոշում կայացնող չի, այլ սպասարկման գործառույթ է իրականացնում, ապա աշխատուժի շուկան նախատեսում է որոշակի վճարման համակարգ: Եթե ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր մաքսավոր իր աշխատատեղում պետք է որոշում կայացնի, իհարկե, ձեր ասած ռիսկը կա, բայց այդ ռիսկը որևէ փողով հնարավոր չէ կանխարգելել, որովհետև, միևնույն է, ինքը եթե որոշումներ է կատարում, դրանք անհամեմատ ավելի մեծ են, քան ցանկացած պարգևատրման գումար: Խոսքը վերաբերում է ներմուծման 5 մլրդ դոլար ծավալ և ներմուծման 2 մլրդ դոլար ծավալի հետ առնչվելուն»:
Նա ներկայացրեց ոլորտի ռիսկերը, որոնք նախորդ 27 տարիներին ստեղծել են հայտնի իրավիճակը և հավելեց.
«Եթե խրախուսման համար ենք անում, ռիսկ կա, որ կարող է ծառայել նույնքան, որքան 27 տարի, մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարում տալու է արդյունքը, ինչը ակնկալվում է»:
Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը, վերլուծելով գործընկերների ներկայացրած հիմքերը, նշեց, որ հասկանալի են երկուսի մտահոգություններն էլ, Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ համակարգային լուծում է պետք, իսկ Դավիթ Անանյանն առաջարկում է այս փուլում խրախուսման եղանակը կիրառել կադրերի արտահոսքից խուսափելու համար:
«Մենք վճարաչափերի այս համակարգով չենք կարող շարունակել, ՊԵԿ համակարգի աշխատողներով ոչ թե պետք է արտաբյուջեի հաշվին կարգավորումները տանք, իրենք անորոշության մեջ են, այնտեղի յուրաքանչյուր աշխատակից ունի ավելի շատ հնարավորություն բիզնեսում հայտնվելու, քան տնտեսական զարգացման նախարարությունում: Պարոն Ջանջուղազյանը ճիշտ է, որ պետք է ընդհանուր լուծում գտնենք, պարոն Անանյանը ճիշտ է, որ պետք է, քանի դեռ ընդհանուր լուծում չենք գտել, միջոց գտնենք, որ կարողանանք պահել համակարգի որակյալ աշխատողին և հանձնարարական ձևակերպենք, որ բոլոր գերատեսչություններում սպասեն, թե մենք երբ ենք հարցին լուծում տալու վերջնաժամկետով»,- ասաց նա
Նիկոլ Փաշինյանը հակված էր փուլ առ փուլ լուծման տարբերակին, ուստի հետևյալ օրինակը բերեց.
«Կա մի այսպիսի ճշմարտություն` ձիերի երամակը կանգնեցնելու համար մի ինչ-որ տարածք պետք է վազես նրա հետ, այլ կերպ հնարավոր չէ. որևէ պրոցես կանգնեցնելու համար, մենք այս պրոցեսը կանգնեցնելու մեջ ենք այս որոշումը կայացնելիս: Նախորդ տարի 2018-ի բյուջեով ՊԵԿ-ն ունեցել է 6 մլրդ դրամի պարգևատրման հիմնադրամ, բացի դրանից ունեցել է նաև ծրարով վճարումների պրակտիկա` ըստ օդում կախված լուրերի:
Հիմա պետք է հասկանանք՝ մենք այս կարգի գործողությունների մտադրությունը: Ամբողջ համակարգը կտրում ենք, դրա քաղաքական հետևանքն ի՞նչ է լինելու: Եթե պարոն Ջանջուղազյանի ու Անանյանի ասածն իրականացնենք, և եթե փորձենք բոլոր անհամաձայնությունը մի քայլով կտրենք, կունենանք կոլապս, դրա համար փուլային տարբերակով ենք գնում»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...