17:23 04.04.2019
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիքի է նա հայ կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Հայրապետյանի մասին:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հենց Հայրապետյանին է նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հրամանն արդեն ստորագրված է:
SHANTNEWS.am-ը փորձել է ճշտել լուրերի իսկությունը, բայց ՀՀ մշակույթի նախարարությունից ասել են, որ նախարարը գործուղման է, հարցերին կպատասխանի վերադարձից հետո: Այժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տալիս:
Ինչ վերաբերում է Կոնստանիտին Օրբելյանի կարծիքին.
«Ես գիտեմ Բորիսին, շատ լավ չգիտեմ, բայց մի քանի անգամ միասին սուրճ ենք խմել: Ես ստորագրված ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել, ուստի չեմ կարող ասել, հիմա թատրոնը տնօրեն չունի: Իսկ ընդհանուր առմամբ՝ հիմա ինձ շատ կոմֆորտ է, շատ հարմար է, քանի որ կառավարում եմ թատրոնում ընթացող գործընթացը: Ամեն դեպքում, ես պետք է զբաղվեմ թատրոնով, իրականացնեմ այն պարտքը, որ ունեմ հիմա թատրոնի առաջ: Մենք խոստացել ենք շատ բաներ անել, ռեժիսորների եմ հրավիրել, շատ ծրագրեր ունենք, չէի ցանկանա այդ ամենը չեղարկել, ինչ-որ տեղ գնալ: Ես ոչ մեկից երբեք չեմ նեղանում, իմ համար իրավիճակը նեղացնող չէ, ես ուղղակի հասկանում եմ, որ ճիշտ տեղեկատվություն չի տրվել: Թող իրավաբանորեն դա հաստատվի, բայց, ամեն դեպքում, դա իմ հարցը չէ, դա իրենց հարցն է»,- ասել է Օրբելյանը՝ դարձյալ նկատի ունենալով, որ իրեն տնօրենի պաշտոնում նշանակողը կառավարությունն է եղել՝ հատուկ որոշմամբ: Օրբելյանն այն կարծիքին է, որ ինքը չի թողնելու գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Հավանական է համարել նաև այն, որ այսօր փոխտնօրեն աշխատող Կարինե Կիրակոսյանն աշխատի որպես տնօրեն, ինքը՝ գեղարվեստական ղեկավար:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...