Լենա Նազարյանն արժևորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Լենա Նազարյանն արժևորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը

16:40 04.04.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները և պատգամավորներն ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վկայում է հայ-չինական բարեկամության մասին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է և երկու ժողովուրդների միջև բարեկամությունը սկսվում է պատմական Մետաքսի Մեծ ճանապարհի գոյության ժամանակներից: Լենա Նազարյանը նշել է, որ 1992-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու պետությունների միջև բազմաթիվ բնագավառներում հարաբերությունները զարգացել են և այն հնարավոր է եղել գործով հաստատված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա հիմնված երկխոսության շնորհիվ:

ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են եւ տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը  դինամիկ զարգանում են: Նշվել է, որ երկու երկրների միջեւ ավելանում են առևտրաշրջանառության ծավալները, զարգանում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու և իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր: Խոսելով խորհրդարանների միջեւ հաստատված լավ հարաբերությունների և երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի և կին պատգամավորների միջև կոնկրետ թեմաների շուրջ: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում ևս ձեւավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:

Խոսելով անվտանգության և պաշտպանության հարցերում համագործակցությունից՝ Լենա Նազարյանը կարևորել է կիբերհանցագործության և կադրերի վերապատրաստման գործում փոխգործակցությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին հիմնախնդրի կապակցությամբ հավասարակշիռ դիրքորոշման և հարցի խաղաղ կարգավորմանը աջակցելու համար: Շեն Յուեյուեն նշել է, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը մնացել է նույնը: Նա հույս է հայտնել, որ բանակցող կողմերը կկարողանան պահպանել զսպվածություն, և խնդիրը կկարգավորեն քաղաքական երկխոսության ճանապարհով:

Լենա Նազարյանն արժևորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը, կարևորել Երեւանում բացված հայ-չինական բարեկամության դպրոցը:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների և ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի և ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն:

Հանդիպման ավարտին Շեն Յուեյուեին գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP