20:14 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանի համար Հայաստանը բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ:
Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ պատգամավորական աշխատանքի տարիներին, որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ, ակտիվ մասնակցել է հայ-չինական բարեկամության ամրապնդման գործին և որպես վարչապետ՝ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում խորհրդարանական գործունեության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներդրումը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ, և այժմ պատրաստ է խորացնելու սերտ փոխգործակցությունը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ Չինաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարևորելով հակամարտության լուծումը քաղաքական երկխոսության ճանապարհով և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ: Գոհունակություն հայտնելով զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման տեմպերից՝ կողմերն ընդգծել են ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը: Կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի կազմակերպումը:
Չինաստանի ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալն ասել է՝ ՀՀ վարչապետի նշած ուղղությունները հետաքրքրական են նաև Չինաստանի համար, համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, և այդ առաջարկներն ինքը կփոխանցի Չինաստանի համապատասխան գերատեսչություններին:
Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես այժմ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, կշարունակի աջակցել Չինաստան-ԵԱՏՄ կապերի հետագա զարգացմանը: ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դերը ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության գործում և հեռանկարային համարել ներմուծման և արտահանման ոլորտներում գործարար կապերի զարգացմանն ուղղված ծրագրերը: Երկկողմ տնտեսական գործակցության ակտիվացման համատեքստում քննարկվել են հայաստանյան և չինաստանյան գործարարների միջև շփումների աշխուժացման հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ՏՏ Համաշխարհային կոնգրեսը և հույս հայտնել, որ չինաստանյան ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանում կայանալիք համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՉԺՀ կողմից նախաձեռնված միջազգային և տարածաշրջանային ծրագրերի, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շուրջ: Ողջունելով այդ ծրագրերը և կարևորելով դրանց տնտեսական նշանակությունը ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել դրանց իրագործման գործընթացում:
Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օժանդակության համար, երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայություն համարել Երևանում 2018թ. «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը, որն արդեն բավական հայտնի է և շուրջ 400 աշակերտ ունի:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...
11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...