Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների հիմնադրամում». նախկին տնօրենին մեղադրում են կեղծ փաստաթղթեր ստորագրելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների հիմնադրամում». նախկին տնօրենին մեղադրում են կեղծ փաստաթղթեր ստորագրելու մեջ

12:28 05.04.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները տեղեկություն են ստացել այն մասին, որ հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանն իր պաշտոնավարման օրոք կեղծ փաստաթղթեր է ստորագրել: Տեղեկության մեջ մասնավորապես նշվում է.

«Ս.թ.մարտի 18-ին 237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում է այսօր՝ ապրիլի 4-ին արված լուսանկարը:

Ս.թ. մարտի 25-ին ստորագրել է հետևյալ` 159/109 տնակի ազատման ակտը, կից ներկայացնում ենք հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և ամբողջական տնակի՝ այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

Ս.թ. մարտի 25-ին, որպես 159/330 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման փաստ, ստորագրել է այնպիսի տնակի ազատման ակտ, որի տեղում այժմ կառուցված է երկհարկանի բնակարան, իսկ սեփականատերը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ բնակարան է ստանալու՝ հիմնվելով տնակի ազատման փաստի վրա: Կից ներկայացվում է հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և երկհարկանի առանձնատան լուսանկարը: Այստեղ առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր»:

SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը: Նա ասել է, որ հնարավոր կեղծ փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ տեղեկության մասին հիմնադրամին տեղյակ են պահել Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնից:
«Մեզ տեղյակ են պահել մարզպետարանի բնակբաշխումից, իրենց մոտ է եղել այդ ակտը: Ես հրապարակված հոդվածներից եմ տեղեկացել, որ ակտը ստորագրվել է մարտի 25-ին, բայց ամսի 21-ից վկայականով ես եմ եղել հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը: Ինչքանով տեղյակ եմ, մարզպետարանն է տեղեկացել, որ տնակները քանդած չեն, մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատողը նաև մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 3 տնակի մասին է խոսքը: Ես, ճիշտն ասած, տարածքում չեմ եղել. չհարմարվեց, որ գնայի ուսումնասիրեի, բայց 4-5 հոգանոց խումբ է գնացել, տեղում ուսումնասիրել» ,- ասել է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը:
Իսկ հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը մեզ հետ զրույցում իր մեկնաբանություններն է ներկայացրել.
«Պաշտոնապես հստակ ու կարճ, կոնկրետ պատասխանեմ, որ այդ հասցեների վերաբերյալ քանդման ակտ գոյություն չունի: Որպեսզի դա ապացուցեմ, այսօր ես քաղաքապետարան պաշտոնական հարցման գրություն կուղարկեմ, որ եթե տվյալ հասցեների համար կան քանդման ակտեր, տրամադրեն: Ես կհրապարակեմ և՛ նամակը, և՛ դրա պատասխանը: Իսկ լուսանկարները հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների հետ են կապված, այսինքն` ի սկզբանե այդ մարդիկ դիմում են տվել, որ քանդման ակտ ստանան, ուսումնասիրությունները հանձնաժողովը կատարում է 7 հոգանոց խմբով: Ուսումնասիրության հիման վրա վերջում 7-ն էլ ստորագրում են, քաղաքապետն ու փոխքաղաքապետը հաստատում են, որից հետո միայն այդ ակտը դառնում է վավեր փաստաթուղթ: Մեկը 237/032 տնակն է, որի նախնական ստուգման ժամանակ պարզվել է, որ տանտերը խորդանոց է ունեցել, այն ապամոնտաժել է, ինձ ներկայացրել է, որ դա տնակ է: Փաստաթուղթն ուղարկել եմ մարզպետարան, որ ստորագրեն: Նույն բակում քարաշեն տուն կար, որը տանտերը ներկայացրեց որպես իր եղբոր տուն: Մարզպետարանը ստուգումներ է կատարել, պարզվել է, որ տունն էլ է տնակի մաս, Մարզպետարանի աշխատակից Արտուշ Հովհաննիսյանն ասել է, որ դա տնակի մի մասն է, հետևաբար` ակտը չի ստորագրվելու: Բնակիչն ինքնակամ քանդել է քարաշեն տունը: Այն, ինչ լուսանկարել են, դա այդ տան քանդած հատվածներն են, որոնք պետք է քանդելուց հետո մաքրի, վերջացնի, հետո հանձնաժողովին նոր դիմում գրի և ստանա քանդման ակտ: 3 տնակի համար էլ չկա քանդման ակտ»,- ասել է հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել է մեկ այլ խնդրի մասին, որը վերաբերում է նախկին տնօրենի կողմից ֆինանսական հաշվետվություն չներկայացնելուն.
«Մհեր Խաչատրյանի հետ կապված մի քանի խնդիրներ կան հիմնադրամում: Մինչ օրս նա իր պաշտոնավարման 8 ամիսների մասին ֆինանսական հաշվետվությունը չի տվել խորհրդին: Մի քանի անգամ զանգով տեղեկացրել ենք, որ խորհրդի նիստին ներկայանա, բայց չի ներկայացել, գրավոր բացատրություն էլ չի տվել ֆինանսական ծախսերի մասին»,-SHANTNEWS-ին ասել է Գևորգ Գրիգորյանը:
Մհեր Խաչատրյանը չհերքեց, որ հաշվետվություն չի ներկայացրել, որի համար, ըստ նրա, հիմնավոր պատճառներ ունի.
«Այո՛, չեմ ներկայացրել, որովհետև ընդունման-հանձնման ակտ, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Այստեղ լուրջ խնդիրներ կան: Հուլիսից նոյեմբեր աշխատել եմ հիմնադրամի տնօրեն, բայց, այսպես ասած, անօրինական կերպով եմ աշխատել, գրանցում չեմ ունեցել: Իսկ այդ խնդիրների համար ես չէ, որ պետք է պատասխան տամ, հոգաբարձուները պետք է պատասխան տան: Աշխատավարձ վճարելու և հարկ վճարելու խնդիրներ կան: Այդ հարցերը բարձրաձայնել եմ: Հիմնադրամը երբ կազմակերպեց ընդունման-հանձնման գործընթաց, այդ ժամանակ էլ կխոսենք ֆինանսական հարցերից»,- ասել է Մհեր Խաչատրյանը:
Հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում արտաքին աուդիտ է ընթանում: Այս մասին SHANTNEWS-ին ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը: Նա ասել է, որ նախկին տնօրենի կողմից կեղծ փաստաթղթեր ստորագրելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Աուդիտի արդյունքները, ըստ նրա, պարզ կդառնան հաջորդ շաբաթ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP