Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

11:47 05.04.2019

Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Աֆրիկյան միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ Բուբակար Իսա Աբդուրահմանը:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, որտեղ, ի թիվս այլոց, կարևոր տեղ է զբաղեցնում նաև աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ սերտ համագործակցությունը՝ այդ գործընթացում լիարժեք կիրառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է աֆրիկյան մայրցամաք իր առաջին այցելությունը հենց Աֆրիկյան միության կենտրոնակայան հանդիսացող Ադիս-Աբեբայով մեկնարկելու կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ: Այս համատեքստում մտքեր  են փոխանակվել Աֆրիկյան միության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձահատուկ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանմանը:

Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եթովպական գործընկերների հետ արդյունավետ երկխոսությունը խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր արդեն իսկ կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են ոլորտում իրենց ձեռքբերումները և ուղենշել աֆրիկյան մայրցամաքում հայաստանյան հաջող փորձի տեղայնացման և տարածման ուղղությամբ գործնական քայլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

17:17 03.07.2025

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է […] ...

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

17:10 03.07.2025

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

17:02 03.07.2025

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

16:54 03.07.2025

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

16:48 03.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

16:42 03.07.2025

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել […] ...

BACK_TO_TOP