«Անվճար» սերիալները կարող են վարակել անուշադիր օգտատերերի սարքերը. «Կասպերսկի Լաբորատորիա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

«Անվճար» սերիալները կարող են վարակել անուշադիր օգտատերերի սարքերը. «Կասպերսկի Լաբորատորիա»

12:01 08.04.2019

Կիբերհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտրում են դրանք անվճար ներբեռնել տորենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։

«Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է» (Game of Thrones), և դրա հետ կապված և օգտատերերին գրոհած վնասաբեր ծրագրերը 9 986-ն են։ Այդ վնասաբեր ծրագերը փորձել են օգտատերերին վարակել 120 000 անգամ։ Եվ դա միայն 2018 թվականին։ Վիճակագրությունը վերաբերում է միայն ընկերության պաշտպանական լուծումների օգտատերերին, այսինքն՝ աշխարհում գրոհների թիվը շատ ավելի մեծ է։ Գրոհի ենթարկած օգտատերերի և գրոհների քանակով երկրորդը «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալն է։ Գրոհի ենթարկած օգտատերերի թվով երրորդը Arrow-ն, որն այդ ցուցանիշով հետ է մեկ երրորդով։ Սերիաների քողի տակ ավելի հաճախ տարածվում են լիարժեք վնասաբեր ծրագրեր՝ հատկապես, տրոյական։ Ըստ վիճակագրության, ամենից հաճախ հանդիպում է WinLNK տրոյացին, որը կարողանում է ներբեռնել այլ վնասաբեր ծրագրեր։ Օգտատերը, մեծ հավանականությամբ, կարող է նաև դառնալ, այսպես կոչված, not-a-virus-ի երկու տիպերից մեկի՝ կամ գովազդային հավելվածների (Adware),  կամ էլ՝ ամեն տեսակ հավելյալ ծրագրերի ներբեռնիչի (Downloader) երջանիկ տերը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը օգտատիրոջն առանձնապես մեծ ուրախություն չեն պարգևում, քանի որ առաջինը գովազդ է խցկելու ամենուրեք, որտեղ հնարավոր է, իսկ ներբեռնիչները, մեծ հավանականությամբ, պարզապես կլինեն միջանկյալ քայլ, քանի որ դրանք, հավանական է, կներբեռնեն նույն գովազդային ծրագրերը, կամ ավելի վնասակար մի բան։ Այս ապրիլ-մայիսը թեժ շրջան է լինելու սերիալների համար. սկզբում էկրաններին կբարձրանա «Գահերի խաղի» վերջին սեզոնը, այնուհետև՝ ժողովրդականություն վայելող «Վայրի Արևմուտքի աշխարհի» երրորդ սեզոնը, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ շատերն այս գարնանը կներբեռնեն և կդիտեն սերիալներ, և չարագործները, ամենից հավանական է, կկրկնապատկեն կամ կեռապատկեն հանրության կողմից սիրված հեռուստաշոուների քողի տակ վնասաբեր ծրագրերի տարածման ջանքերը։ Տոռենտների օգտագործման ժամանակ սարքը չվարակելու համար օգտատերը պետք է ուշադիր լինի ֆայլի չափի նկատմամբ։ Կարգին որակի սերիան երբեք չի կարող «կշռել» մի քանի գիգաբայթից պակաս։ Հարկ է չվստահել տարբեր տեսակի ներբեռնիչներին, LNK ընդլայնում ունեցող ֆայլ-հղումներին և տեսանյութերի ներբեռնման այլ միջանկյալ օղակներին։ Տեսաֆայլը երբեք չի ունենում EXE կամ MSI ընդլայնում։ Ինչ-որ բան ներբեռնելուց կամ դիտելուց առաջ օգտատիրոջը հարկ է ստուգել, թե արդյոք հենց պահանջված կայքում է հայտնվել. URL-հասցեում երբեք չպետք է լինեն տառասխալներ։ Խարդախները շատ են սիրում ստեղծել կայքերի վնասաբեր կրկնօրինակներ, որոնց հասցեն բնօրինակից տարբերվում է մեկ-երկու տառով։ Հարկ է օգտագործել հուսալի հակավիրուս, օրինակ, անվճար Kaspersky Free. Սերիալների և դրանց հետ կապված վնասաբեր ծրագրերի մասին մանրամասն հետազոտությունը կարելի է կարդալ Securelist-ում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP