19:22 08.04.2019
Ֆրանսիայում շարունակվող լարվածությունը նվազեցնելու նպատակով այդ երկրի կառավարությունը որոշել է կրճատել հարկերը: Այս մասին գրում է rfi.fr պարբերականը:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ իշխանություններին ֆրանսիացիների կողմից ներկայացված գլխավոր պահանջը հարկային բեռի նվազեցումը: Էդուար Ֆիլիպի խոսքերով՝ երկրում անցկացվող համազգային քննարկումները ցույց են տվել, որ հարկավոր է կտրուկ գործել, քանի որ ստեղծված պայմաններում երկմտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
«Մեր երկիրն այսօր հասել է «հարկերի զրոյական հանդուրժողականության» շեմին. չգիտեմ՝ կարելի է արդյոք այդպես ասել: Համազգային քննարկումները, կարծում եմ, պարզորոշ կերպով մեզ ցույց են տալիս այն ուղղությունը, որով պետք է շարժվել: Մենք պետք է նվազեցնենք, արագ նվազեցնենք հարկերը:
Ֆրանսիացիները նաև հասկացել են, ցուցաբերելով ավելի շատ հասունություն, քան որոշ քաղաքական գործիչներ, որ մենք չենք կարող հարկերը նվազեցնել, եթե չնվազեցնենք պետական բյուջեի ծախսերը: Փոփոխությունների անհրաժեշտությունն այնքան արմատական է, որ պահպանողականության կամ թուլության ցանկացած դրսևորում աններելի կլինի»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Այսօր Փարիզում կայացած հատուկ ժողովի ժամանակ ներկայացվել են քննարկումների ընթացքում ֆրանսիացիների կողմից արված առաջարկները: Համազգային քննարկումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասխան «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների:
Ներկայացված առաջարկները առաջիկա երկու օրերին կքննարկի Ֆրանսիայի խորհրդարանը:
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...
09:31 06.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...
09:22 06.08.2025
Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներինՎաշինգտոնի վարչակազմը պլանավորում է ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Սպիտակ տանը քննարկել են «Գազային օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ-ի դերի զգալիորեն ընդլայնման ծրագրերը»։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է […] ...
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...