20:00 09.04.2019
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հարցերը, մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն հայտերը:
Նիստի ընթացքում ներկայացվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք վերաբերում են տավարաբուծության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը:
Բոլոր այս ծրագրերը գյուղապետարանների համաֆինանսավորում են պահանջում, ինչն էլ անմիջականորեն կապված է սեփական եկամուտների հավաքագրման հետ: Այս ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարզում բարձրացել է:
Առաջին եռամսյակում Շիրակի մարզի գյուղերը սեփական եկամուտները կատարել են 84 տոկոսով: Հողի հարկն ու գույքահարկերը գյուղացիները պարտաճանաչ վճարել են, թերացել են միայն վարձակալական հողերի վարձերի մասով: Սա էլ, ըստ գյուղապետերի, արդարացում ունի` գյուղացին աշնանն է փող ունենում, հիմա ունեցածը ներդնում է գյուղատնտեսական աշխատանքների մեջ:
Գյուղատնտեսական տարին մեկնարկում են պետական համաֆինանսավորմամբ ծրագրերով: Դրանցից առաջինը ցորենի բարձրորակ սերմերի արտադրության ծրագրի վերսկսմանն է վերաբերում: Պետությունը համաֆինանսավորման պայմանով առաջարկում է գյուղտեխնիկայի լիզինգով ձեռքբերման, հակակարկտայինների տեղադրման և ինտենսիվ այգիների հիմնման ծրագիր: Սրանք անցած տարվանից գործող ծրագրերի շարունակությունն են, իսկ նորույթը մթերող ընկերությունների համաֆինանսավորման ծրագիրն է:
«Մեր մարզում դա վերաբերում է կաթ մթերող ընկերություններին: Նրանց մինչև 1.5 մլրդ դրամ սուբսիդավորման չափով, 1 տարի մարման ժամկետով վարկ է տրամադրում: Նախկինում խնդիր ունեինք, որ մթերողները չէին կարողանում մթերված կաթի գումարը վճարել գյուղացիներին: Վճարումները ուշացնում էին: Պետությունը ընդառաջ է գնացել այս ուղղությամբ, մթերողներին տրամադրում է վարկ»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Իսկ գյուղացիներին ժամանակին պետք է ոռոգման ջուր հասցնել: Մարզպետը անցած տարվա խնդիրները հիշեց` ոռոգման սեզոնին ջուրը տեղ չէր հասնում, ջրանցքները մաքրված չէին: Ջրօգտագործող ընկերություններն այս տարի ավելի շուտ են գործը սկսել:
Ոռոգման ներքին ցանցի վերանորոգում նաև սուբվենցիոն ծրագրի հայտերում են գյուղերը ներկայացրել: Շիրակի մարզից 55 հայտ է ներկայացվել: 9 գյուղ ֆոնդային բյուջեում գումար չի ունեցել սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար, 6 գյուղ էլ փող ունի, բայց մասնակցելու ցանկություն չունի: Քաղաքաշինության վարչությանն էլ ժամանակը չի բավականացնում ոչ հիմնական շինությունների և դրանցում ապրողների տվյալները մինչև հունիսի 30-ը հավաքագրելու համար: Մարզում 3517 ոչ հիմնական շինություն են հաշվառել, բայց առայժմ պարզ չէ, թե ընտանիքները որտեղ են հաշվառված և արդյո՞ք սեփականության իրավունք ունեն որևէ բնակարանի նկատմամբ:
Տարածքային կառավարման վարչությունն էլ դատախազությունից է միջնորդագիր ստացել. այն վերաբերում է գյուղերում ուսումնասիրություններ կատարելուն, իսկ առիթն ու պատճառը գյուղապետարաններում հայտնաբերված յուրացումներն ու չարաշահումներն են:
«Այսօր փիլիսոփայությունը իշխանության, փիլիսոփայությունը որոշումների կայացման արմատական փոփոխվել է: Միասին պետք է փոփոխությունները ընդունենք, միասին պիտի շարժվենք առաջ: Այն մարդիկ, ում համար այդ փոփոխություններն ընդունելի չեն, ուրեմն ճանապարհ չունենք միասին քայլելու»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Առաջիկա օրերին ստուգումները գյուղերում կմեկնարկեն, իսկ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի ընթացքն ու թերացումները կքննարկվեն վաղը:
Հիշեցնենք` վարչապետը օրեր առաջ փողոցաշինությունը վերահսկելու հանձնարական էր տվել Շիրակի մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...