17:57 09.04.2019
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության և Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները։
Բացելով նիստը՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և առկա համագործակցության զարգացումը, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Վ. Քոչարյանը անդրադարձել է նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման շրջանակներում եվրոպական կողմի հետ ձևավորված սերտ համագործակցության խորացմանը:
Վիգեն Քոչարյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, կարևորել է մշակման փուլում գտնվող Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընդունումը: Արդարադատության փոխնախարարը շեշտել է նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև միգրացիայի և շարժունակության, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման, կիբերհանցագործության դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵՄ պատվիրակությունը ղեկավար Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:
Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնեցված գործառնական եզրակացությունները, որոնց իրագործման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում, որը կկայանա հաջորդ տարի Երևանում:
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...