19:19 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանության, և երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է նաև Եվրոպական միությունում, և թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում բարձր մակարդակի գործակցությունը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:
Չեխիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է այցելել մեր երկիր: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թավշյա հեղափոխության և ժողովրդավարական փոփոխությունների մեկամյակի կապակցությամբ և տեղեկացրել, որ այս տարի Չեխիան ևս նշելու է իր թավշյա հեղափոխության 30-ամյակը:
Լյուբոմիր Մետնարը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է, և իր երկիրը հետաքրքրված է երկկողմ կապերի հետագա զարգացմամբ՝ պաշտպանության, նաև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-չեխական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ընդգծելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: Լյուբոմիր Մետնարն իր հերթին հավելել է, որ Չեխիան սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ներդրումը երկու երկրների կապերի զարգացման գործում:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...