14:08 10.04.2019
Մատենադարանի միջնադարագետ, Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանն ահազանգում է` Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մտահոգիչ են:
Այդ փոփոխությունների հետևանքով փակվել է նաև Սահակյանի ղեկավարած խումբը: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խմբի ղեկավարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Սահակյանն ասաց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը նախապես առաջարկվել է փակ անել թե´ լուսաբանման, թե´ խորհրդի անդամ չհանդիսացող աշխատակիցների համար, ի վերջո, համաձայնության են եկել միայն լրագրողների համար փակ անել:
Նիստի օրակարգում տնօրենի հաշվետվությունն է եղել, նաև կառուցվածքային փոփոխության հարցը: Սահակյանն ասաց, որ նիստի ժամանակ տեղեկացել են՝ տնօրինությունը, խախտելով կանոնադրությունը, առանց խորհրդի համաձայնության աուդիտի որոշում է կայացրել: Տնօրենն ասել է՝ երկընտրանքի առաջ են` խախտել օրե՞նքը, թե՞ կանոնադրությունը, ու քանի որ օրենքը գերակա էր, որոշել են այն պահել: Հոգաբարձուների խորհրդի նախագահը դիտողություն է արել, պահանջել՝ այլևս նման բան չկրկնվի:
«Ի վերջո հասանք կառուցվածքային խնդրին, տնօրենը ներկայացրեց նախորդ կառուցվածքի թերությունները, ինչի հետ բոլորը համաձայն էին, բայց նաև ներկայացրեց նոր կառուցվածքը, որին հավասարապես վերաբերում էր իր քննադատությունը. նախորդի թերությունները ոչ մի կերպ չեն շտկվել` անուններ են կարճացվել կամ երկարել, սկզբունքը, մոտեցումը նույնն է, պակասում էր միայն երկու խումբ»,- ասաց նա:
Սահակյանը հայտնեց՝ կրճատված մյուս խմբի ղեկավարը դժգոհություն չի հայտնել, իսկ ինքը բացատրել է իր ղեկավարած խմբի կարևորությունը: Նա ասաց, որ սկզբում որոշման հիմնավորումը փորձել են գիտականորեն տալ, իբր նոր առաջարկվող կառուցվածքի տրամաբանությանը չի համընկնում, թեմաներով զբաղվող չկա, նաև՝ իբր խմբի անդամներից մեկի թեման ուրիշ է գրանցած:
«Ասացին, իբր իմ թեման ժողովրդականի հետ կապ չունի, մինչդեռ չեն կարդացել իմ աշխատությունները: Շատ կարևոր է, որ ծանոթ լինեն իրենց կոլեգայի աշխատանքին: Մեր խմբում աշխատել են ռեալ չորս հոգի, մեկը ֆիզարձակուրդում է եղել, իսկ հաջորդ պլանում եղել է նոր ասպիրանտի ընդունում»,- ասաց նա:
Սահակյանն ընդգծեց՝ թեպետ խոստանում են, որ կրճատված խմբի աշխատակիցներին պիտի տեղավորեն, որ առանց աշխատանքի չմնան, սակայն մարդու հետաքրքրությունների ոլորտը պետք է հաշվի առնել, պայմաններ ստեղծել, որ ինքը իր ունակությունների մեջ զարգանա, ոչ թե մասնագիտական համահարթեցումով:
Մատենադարանի ներկայացուցիչը նաև հայտնեց՝ այս ամենի մեջ անձնական հաշվեհարդար էլ կա:
«Այս ամենը որպես տնօրենի` Վահան Տեր-Ղևոնդյանին պետք չէր լինի, եթե չունենար անձնական դրդապատճառ: Այն է, որ ինքը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, պետք է պաշտպաներ դոկտորական, որ դառնար տնօրեն. նա գիտության թեկնածու է: Հիմա արագ պաշտպանելու նպատակով թերի աշխատանք է ներկայացվել, որը տրվել է ինձ՝ գրախոսելու: Ես եղել եմ ԲՈԿ-ի գաղտնի գրախոս, այդ մասին չեմ ասել: Տեր-Ղևոնդյանը, որպես գիտության թեկնածու, այն ժամանակ իմ բարեկամը, ընկերը, ում շատ սիրում էի, բայց գաղտնի անաչառ կարծիք եմ տվել: Օրենքի խախտմամբ այդ կարծիքը գաղտնազերծվել է: Դա եղել է 2017թ.»,- ասաց նա:
Սահակյանը հայտնեց՝ Մատենադարանի տնօրենի դոկտորականի պաշտպանությունը երեք փուլից է եղել, մերժվել է երկու անգամ: Նա ասաց՝ աշխատանքը մերժվել է ոչ թե այն պատճառով, որ պլագիատ էր, այլ քանի որ մարդը ժամանակ չի ունեցել նոր դիսերտացիա գրելու, թեկնածուականը վերցրել, «կցել-կցմցել», ծավալ է ավելացրել, թեմայից դուրս եղած հատվածներ է գումարել, ստացել նոր, հապճեպ դիսերտացիա:
Բանախոսը նաև ասաց՝ Տեր-Ղևոնդյանին դատի է տալու իր հասցեին ուղղված զրպարտության համար, քանի որ նշել է՝ իր ղեկավարած խումբը ստեղծել է նախորդ տնօրենին ստիպելով, ապա այդ գրախոսությունն է հրապարակելու, նաև աուդիտի արդյունքն է ստուգման տալու:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...