12:56 11.04.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել:
«Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում:
Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք:
Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,- մասնավորապես ասվում է գրառման մեջ:
09:05 31.07.2025
«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտումԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...
09:00 31.07.2025
ԱՄՆ-ը կհամագործակցի Պակիստանի հետ՝ նավթի պաշարները զարգացնելու համար․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի հետ կնքված առևտրային համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները կհամագործակցեն երկրի նավթային պաշարների զարգացման գործում։ «Մենք հենց նոր համաձայնագիր կնքեցինք Պակիստանի հետ, որի համաձայն Պակիստանը և Միացյալ Նահանգները կաշխատեն համատեղ՝ զարգացնելու իրենց նավթի հսկայական պաշարները։ Մենք այժմ ընտրում ենք նավթային ընկերություն, որը կղեկավարի այս գործընկերությունը։ Ո՞վ գիտի, գուցե մի […] ...
08:50 31.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 31.07.2025
Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունըՀայտնի է դարձել, թե երբ և որտեղ է կայանալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասում, թեև, այդ քաղաքը չի հյուրընկալի մրցաշարի որևէ հանդիպում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի «Սֆերա» դահլիճում՝ աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցում, որը կարող է տեղավորել մոտ 17,500 հանդիսատես։ Դահլիճի […] ...
08:40 31.07.2025
Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգումԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...
08:32 31.07.2025
Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերինԿանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է […] ...