15:30 12.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:
Արշակյանը հայտնեց, որ փաթեթի առաջին նախագիծը լրամշակվել է, կատարվել են խմբագրական ուղղումներ, հանվել է օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված տեխնոլոգիական ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթները: Նախարարը տեղեկացրեց, որ մի շարք առաջարկություններ օրակարգից դուրս են եկել, չընդունված առաջարկություններից մի քանիսը ներկայացրեց՝ պարզաբանումներով հանդերձ:
«Օրենքը վերաբերում է մինչև 30 աշխատող ունեցող ու նաև այն ընկերություններին արտոնություն տալուն, որոնք գրանցվել են նախորդ օրենքի` ուժը կորցնելուց հետո: Առաջարկվում էր այդ սահմանափակումը հանել: Ընդհանրապես սկսնակ ընկերությունները, նախորդ օրենքի փորձը հաշվի առնելով, հիմնականում չեն անցնում 30 մարդը: Հաշվի առնելով այս կարճ ժամանակահատվածը՝ սա նաև միջոց է, որ մենք չարաշահումներից խուսափենք: Այս 30 հոգանոց բարիերն ընկերությունների աճին խոչընդոտ չի հանդիսանում, նաև կարողանում ենք ընդգծել, որ հենց սկսնակ ընկերությունների համար ենք տալիս արտոնությունները»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ ընկերություններ կան, որ 30-ից ավելի աշխատակից ունեն, դրանք համարվում են կայացած ընկերություններ: Արշակյանն ասաց, որ մի քանի ընկերություններ են եղել, որ բերել են, արտոնագրերը վերադարձրել, շնորհակալություն են հայտնել պետությանն աջակցության համար:
Ներկայացված առաջարկներից մեկն էլ, ըստ նախարարի, արտոնությունների տրամադրման ժամկետին էր վերաբերում. վերջնաժամկետ էր սահմանված 2022 թ., առաջարկվում էր նաև դարձնել անսահմանափակ: Արշակյանը, սակայն, նշեց՝ սահմանափակումը դրվել է, որ որևէ տեղ այս ծրագիրը կարողանան վերջնականացնել, իսկ եթե կարիք լինի որևէ մեխանիզմով շարունակել այս աջակցությունը, այդ հարցը կարելի է դիտարկել:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...