20:59 15.04.2019
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին ու ընդունված հայտարարությանը: Խոսելով մարդասիրական միջոցառումների իրականացման, մասնավորապես՝ երկու երկրներում անազատության մեջ գտնվող քաղաքացիներին հարազատների այցելության հարցում ձեռք բերված համաձայնության մասին, հարցին՝ որքանով է դա իրականանալի, Ալավերդյանն արձագանքեց.
«Ասեմ, որ մենք դատողություն կարող ենք անել այն մասով, որով հայտարարությունն է: Ես ունեմ փորձ կամ համոզմունք, որ, անշուշտ, այստեղ քննարկվում են նաև այլ հարցեր, պարզապես հասարակությանը տրամադրում են այս մասով: Ինչքանո՞վ է դա հնարավոր: Որ ասեմ դա անհնարին է, այդպես չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք տեսնում իրավիճակը: Արդյո՞ք Արցախը, ոչ թե Հայաստանը, կգնա նրան, որ կլինեն ինչ-որ շփումներ և Արցախում գտնվող երկու դիվերսանտների հետ, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, կներեք, որ Ադրբեջանի «աչքի լույսը» հենց այդ երկուսն են, որոնք դեռ գտնվելով անազատության մեջ՝ արդեն հերոսացվում են Ադրբեջանում, չնայած դրան, որ նրանց խղճի վրա երկու մարդու սպանություն կա»:
Ալավերդյանի խոսքով՝ դատելով անցկացված հանդիպումներից՝ կարելի է գալ եզրակացության, որ բոլոր կողմերն էլ այսօր համաձայնում են, որ ստատուս քվոն շարունակվի: Նա հիշեցրեց՝ այդպիսի հանդիպումներ՝ ԶԼՄ-ների և քաղաքացիների, տեղի են ունեցել 90-ականներին՝ մինչև 2000 – ական թվականների սկիզբը, քանի դեռ ողջ էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:
«Ես վատ բան չեմ գտնում, որ լինեն այդպիսի հանդիպումներ, բայց դա միայն նշանակում է, որ առնվազն այդ մակարդակի վրա բոլորը եկել են այն եզրակացության, որ հիմա ստատուս քվոյի պահպանումը երևի ավելի անվտանգ է, քան այլ բաներ: Մանավանդ այլ հանդիպումների մասով՝ դա հստակ է: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այս ամենը բացատրվում է շատ մի՝ մեզ համար գուցե ոչ այդքան նշանակալի, բայց արևելյան մշակույթի մեջ շատ կարևոր նշանակություն ունեցող փաստով՝ նրանով, որ այսօր ծառայության մեջ են երկու ղեկավարների որդիները»,- ասաց նա:
Ալավերդյանն ասաց, որ Հեյդար Ալիևի օրոք հատուկ ձևաչափով հանդիպումներ էին լինում՝ ԱՄՆ, ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որպես երեք կողմ հանդիպում էին Արցախը, Ադրբեջանը, Հայաստանը, և այդտեղ մենք ունեցել ենք բավական հետաքրքիր արդյունք: Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց սկսած՝ բոլոր կոնտակտներն ընդհանրապես դադարեցվեցին: Նա, ըստ Ալավերդյանի, չգնաց այն ճանապարհով, որով գնում էր իր հայրը:
Հարցին՝ հիմա անազատության մեջ գտնվող քանի ՀՀ քաղաքացի կա Ադրբեջանում, Ալավերդյանը պատասխանեց.
«Մենք գիտենք երեքի մասին, մեկը Արցախի քաղաքացի է, ես ամեն անգամ հիշեցնում եմ Զավենին, որը մեծացել է մանկատանը, չունի որևէ հարազատ, գիտեմ, որ նա ևս ուներ հոգեբանական խնդիրներ, ու, անշուշտ, Կարեն Ղազարյանը. այս դեպքը առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանա, որովհետև մենք ունեցել ենք դեպքեր, երբ հոգեկան պրոբլեմներ ունեցող մարդիկ կային և դրա մասին գիտեին, բայց նրանք կանգնած չէին հաշվառման: Տվյալ դեպքում՝ Կարեն Ղազարյանը հայտնի է, որ ուներ այդ պրոբլեմները, չի ծառայել: Այդպիսի ցինիկ գործ հարուցել, 20 տարվա դատապարտել, դա, իրոք, ցինիզմ է: Երկրորդը, տվյալ դեպքում Կարեն Ղազարյանին՝ որպես դատապարտյալի, բոլոր հիմքերը կան միջազգային իրավունքի և պրակտիկայի, որ վերադարձնեն այն երկիր, որի քաղաքացի է: Չեմ էլ ուզում հիշեցնել Ռամիլ Սաֆարվին այդ նույն հիմքերով Ադրբեջան բերելն ու հերոսացնելը, որովհետև դա բոլորովին այլ պատմություն է, բայց, ընդհանուր առմամ, գոյություն ունեն և ԱՊՀ երկրների շրջանակներում այդպիսի պայմանագրեր, որոնք խոսում են այն մասին, որ դատապարտյալները կարող են վերադարձվել՝ ինչպես պատժի կրման ժամանակ, այնպես էլ ավարտից հետո»:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը բավարար հիմք է մարդասիրական միջոցառումների նախապատրաստման համար, թե՞ իրավական ամրագրում պետք է լինի, Ալավերդյանը նշեց.
«Միջազգային հանրությունը շատ ողջունում է այդպիսի հանդիպումներ կամ այցելությունները: Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ բարձր մակարդակի վրա փաստաթուղթ լինի, պետք է համաձայնեն, հավաստիացումներ տրամադրվեն, որ ապահովվելու է անվտանգությունը, թեպետ ես ամբողջովին համոզված եմ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի դեպքում, որ կապահովվի անվտանգությունը նաև Ադրբեջանում»:
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
21:15 18.06.2025
Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրելԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...