12:37 18.04.2019
Այս տարվա փետրվարին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է ստվերային Genesis համացանցային խանութը, որտեղ վաճառվում են գողացված ավելի քան 60 հազար թվային անձինք՝ ԱՄՆ 5-200 դոլար արժեքով, այդ թվում՝ նաև Հայաստանում ժողովրդականություն վայելող համացանցային խանութների և վճարային ծառայությունների օգտատերերի մուտքանուններ և գաղտնաբառեր։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ, այս այդ տվյալներին տիրապետելով՝ չարագործները հեշտությամբ կարող են շրջանցել առցանց-խարդախության դեմ պայքարի միջոցները, առանց կոտրելու ներթափանցել իրական օգտատերերի հաշիվներ և իրականացնել գործարքներ, որոնք չեն հարուցի բանկի կասկածը։
Սովորաբար, երբ հաճախորդը մուտքագրում է առցանց գործարքների իրականացման համար անհրաժեշտ տվյալները, համակարգը ոչ միայն ստուգում է դրանց ճշտությունը, այլև համադրում է դրանք ունիկալ պրոֆիլի հետ, որպեսզի հավաստիանա, որ գործ ունի այդ տվյալների իսկական տիրոջ հետ։ Կախված նրանից, թե որքանով են համընկնում տվյալները, գործարքները հավանության են արժանացնում, չեղարկում կամ ուղարկում են հետագա վերլուծության։ Թվային անձը ոչ միայն թվային հետք է, որը մարդը թողնում է վճարումների համար օգտագործվող սարքերում և բրաուզերներում (տվյալներ էկրանի և օպերացիոն համակարգի, ժամային գոտու, սերվեր բրաուզերի ուղարկած գլխագրերի, տեղադրված պլագինների, պատուհանի չափի և այլնի մասին), այլև տվյալներ, որոնք հավաքվում են ընդլայնված վերլուծության և մեքենայական ուսուցման ալգորիթմների, այդ թվում՝ cookie ֆայլերի և օգտատիրոջ թվային սովորությունների հիման վրա։
Թվային անձին կարող են գողանալ, ինչպես նաև զրոյից ստեղծել հատուկ գործիքների միջոցով։ Ինչպես ցույց է տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, չարագործներն արդեն ակտիվորեն օգտագործում են այդ մեթոդները ֆինանսական խարդախությունից պաշտպանության լուծումները շրջանցելու համար։ Ընկերության փորձագետները հայտնաբերել են ոչ միայն ընդհատակյա Genesis համացանցային խանութը, այլև թվային հետքի ներկառուցված գեներատորով Tenebris բրաուզերը։ Այն օգտագործելով՝ չարագործները վերարտադրում են բրաուզերում և պրոքսի-սերվերի վրա օգտատիրոջ ցանցային ակտիվությունը, իսկ այնուհետև գողացված մուտքանվան և գաղտնաբառի միջոցով մտնում նրա հաշվեգիր և առցանց գործարքներ կատարում նրա անունից։
«Մենք տեսնում ենք, որ այլոց վճարային քարտերով կատարվող խարդախության դեպքերը գնալով շատանում են։ Ֆինանսական կազմակերպություններն ակտիվորեն ներդրումներ են կատարում դրանց դեմ պայքարի միջոցներում, սակայն որոշելը, որ թվային պրոֆիլը գողացվել է և օգտագործվել չարագործների կողմից, շատ դժվար է։ Այդ սպառնալիքի տարածումը կանխելու համար պետք է վերացնել նման սև շուկաները։ Ահա թե ինչու ենք մենք աշխարհով մեկ իրավապահ մարմիններին կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել այդ հիմնախնդրի վրա և միանալ դրա դեմ պայքարին»,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ավագ հակավիրուսային փորձագետ Սերգեյ Լոժկինը։
Որպես ֆինանսական խարդախության դեմ պայքարի միջոց «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.
Այդ սպառնալիքի մասին ավելին կարելի է իմանալ https://securelist.com/digital-doppelgangers/90378/ կայքում։ Հարցերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել +374 10 58 26 20 հեռախոսահամարով՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...