Ինչպես երեխաներին հատուկ հաստատություններից ընտանիք վերադարձնել․ քննարկում Շիրակի մարզպետարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Ինչպես երեխաներին հատուկ հաստատություններից ընտանիք վերադարձնել․ քննարկում Շիրակի մարզպետարանում

00:53 19.04.2019

Շիրակի մարզի գիշերօթիկ խնամքի հաստատություններն ու հատուկ դպրոցները վերակազմավորվելու են խնամքի այլ ծառայությունների: Ծրագրի ղեկավարներն այսօր խնդիրը քննարկել են մարզի կրթական ոլորտի պատասխանատուների հետ: Շիրակի մարզի 4 հատուկ հաստատություններում ավելի քան 250 երեխա կա: Նրանց ընտանիքներ վերադարձնելու խնդիրը շատ բարդ է:

Հիմնականում սոցիալական խնդիրներով պայմանավորված են ծնողները երեխաներին հանձնում հատուկ հաստատությունների խնամքին և նրանց վերադարձի համար ընտանիքներում պետք է բարեկեցության պայմաններ ստեղծել: Խնդիրը համակողմանի է դիտարկվել երեխաներին ընտանիքներ վերադարձնելու դեպքում, անհրաժեշտ է նրանց նաև սովորական դպրոցներ ինտեգրել: Նեղ մասնագետներ, նաև սոցիալական աշխատողներ են պետք, որոնք չկան: Այս հարցերի շուրջ էլ ծավալվել է հիմնական քննարկումը:

Երեխաներին հատուկ հաստատություններից ընտանիքներ վերադարձնելու խնդիրը նոր չէ, որ քննարկվում է, այս տարիների ընթացքում էլ մշակված ծրագրերի պակաս չի եղել՝ մանկատների բեռնաթափում, հաստատությունների անվանափոխում, ցերեկային կենտրոնների ստեղծում և այլն: Ու դեռ ավելի քան 250 երեխա մարզի հատուկ հաստատություններում է:

Ըստ Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանի՝ խնդիրը քննարկվում է դեռ 2008 թվականից, ծրագիրը 2015 թվականին պետք է ավարտված լիներ, բայց չի էլ սկսվել, ու դեռ հստակեցում էլ չկա։

Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի խոսքերով՝ Շիրակի մարզի հաստատություններում խնամվող երեխաների կեսը եթե վերադառնա ընտանիք, ապա նրանց կյանքն ու առողջությունը կվտանգվի, քանի որ անօթևանության խնդիր կա, նաև հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողներն են շատ։

Սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպությունների ծրագրի պատասխանատուները ուսումնասիրել են այն բոլոր ռիսկերը, որոնք խոչընդոտում են երեխաներին ընտանիք վերադարձի գործում: Դիտարկվող կարևոր պայմանը երեխաների ծնողներին աշխատանքով ապահովելու հարցն է, բայց միևնույն ժամանակ շեշտն այս դեպքում դնում են ավելի շատ ծնողների ինքնազբաղվածության վրա:

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք ավելի շուտ ընտանիքի անդամների ինքնազբաղվածությունը կապահովեն։ Օրինակ՝ եթե ընտանիքի մայրը դերձակ է, մեքենա ու թելեր կտրամադրեն, կօգնեն նաև ապրանքի սպառման հարցում։

Նման օրինակներ բարեգործական միջազգային կազամերպությունները Շիրակի մարզում ունեն, բայց զբաղվածության խնդիրը լուրջ քննարկման չարժանացավ այս հանդիպմանը: Կարևորեցին սոցիալական աշխատողների դերը, որոնք, ըստ ծրագրի, ընտանիքի հետ պետք է աշխատանք տանեն, իսկ դրա դիմաց ասացին, որ սոցաշխատողին վճարելու են համայնքային բյուջեից: Բայց դեռ սոցաշխատողներ վերապատրաստելու հարցն են լուծելու:

Նույն բանն է նաև կատարվում ներառական կրթության ներդրման ծրագրում, դպրոցներն անցնում են ներառական համակարգի, բայց նեղ մասնագետներ չունեն: Երեխային ընտանիք վերադարձնելու ծրագրով առաջարկվում է խնամատար ընտանիքի տարբերակը կիրառել, որոնց պետությունը կֆինասավորի երեխաների խնամքի համար և կապահովի աշխատանքով:

Սոցիալական հարցերի նախարարությունը դեռ չունի մշակած հստակ այն տարբերակները, որոնք հնարավոր է կիրառել Շիրակի մարզի համար, որը հանրապետության մյուս մազերից տարբերվում է իր սպեցիֆիկ հիմնախնդիրներով: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ հավելեց, որ պետությունը 1 երեխայի խնամքի համար տարեկան 3500 դոլար է ծախսում։ Ու եթե երեխան հաստատությունում է հայտնվում ու պետությունը 3500 դոլար է հատկացնում, ապա այստեղ սխալ կա, ու այդ սխալը ուղղելու ժամանակն է։ Երեխան պետք է մեծանա ընտանիքում։

Մարզպետի խոսքերով՝ 2 ամսվա իր պաշտոնավարման ընթացքում ամենահաճելի պահերը եղել են որդեգրման մասին որոշումները կնքելը։

Երեխային ընտանիք վերադարձնելու ծրագիրն այս մարզում լիարժեք իրականացնելու համար պահանջվող պայմանների ապահովումը ծրագրի պատասխանատուներին է վստահված, իսկ այդ նպատակին հանրապետության 6 մարզերի համար 1 ու կես մլն եվրո է հատկացվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP