17:01 18.04.2019
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:
Ներկայացնելով համակարգը` ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է։ «Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներ` առաջին դասարան հաճախելու համար»,- նշել է Լուսինե Առաքելյանը: Նախարարի տեղակալի հավաստմամբ` համակարգի ներդրման վերաբերյալ հանրային լայն իրազեկում է նախատեսված: Բացի դրանից՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, հանրակրթության վարչությունների և ԿՏԱԿ-ի աշխատակիցները մշտապես տեղեկատվություն կտրամադրեն քաղաքացիներին` տեղեկատու հեռախոսահամարների և ֆեյսբուքյան էջի միջոցով: Լ. Առաքելյանի տեղեկացմամբ` Երևանի պետական հանրակրթական դպրոցները, տրամադրված պետական լիցենզիայի տեղերի շրջանակում, սեպտեմբերի 1-ին կարող են ընդունել 14358 առաջին դասարանցու: Կանխատեսվում է սակայն, որ մայրաքաղաքում դպրոց կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա. «Համակարգը լինելու է թափանցիկ ու հաշվետու և նախարարությունը մշտական վերահսկողության տակ է պահելու հայտագրման գործընթացը,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և շարունակել,- Միաժամանակ` նկատի ունենալով, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կունենան համակարգից օգտվելու դժվարություններ, Երևանի վարչական շրջաններում նախատեսում ենք ստեղծել կենտրոններ, որոնք նման քաղաքացիներին կաջակցեն հայտագրվել»: Լ. Առաքելյանի խոսքերով` աջակցման կենտրոններ են դառնալու ավագ դպրոցները` յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց, որոնց ցանկը լրացուցիչ կհրապարակվի: Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ Երևանի հիմնական դպրոցներին հանձնարարված է որևէ ինքնիրավչության չդիմել:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը փորձարկել է առցանց համակարգը` ցույց տալով, թե ինչ հերթական քայլեր է անհրաժեշտ կատարել գրանցման համար:
Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` մուտք գործել հայտագրման համակարգի՝ https://hayt.emis.am/ էջ, ընտրել համայնքը, ապա` դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել որտեղ կան ազատ տեղեր և սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:
Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։
Տվյալները ստուգելուց հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում, կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։ Ուշադրություն` սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց:
Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ` հնարավոր խնդիրներից և դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նկատառումից ելնելով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես այդ նպատակով` Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է: «Բացի դրանից` ապրիլի 19-ից կգործարկվի նաև stugum.emis.am կայքը, որի միջոցով մինչև հայտագրման համակարգի գործարկումը, ծնողները կարող են ստուգել իրենց և իրենց երեխաների անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է ընդամենը մուտքագրել հանրային ծառայությունների կամ որ նույնն է` սոցիալական քարտի համարանիշը և ստուգել, արդյոք իր և երեխայի տվյալները գրանցված են: stugum.emis.am համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը հավաստող անձնական տվյալների հավաստիությունը: Սա արվել է այն նպատակով, որ որևէ այլ անձ մեկ այլ երեխայի հայտագրելու հնարավորություն չունենա: Տվյալների մեջ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պետք է դիմել անձնագրային կամ քաղաքացիական ակտերի գրանցման բաժին` անճշտությունները վերացնելու համար»,- նշել է Արտակ Պողոսյանը: ԿՏԱԿ-ի տնօրենը նաև նշել է, որ հայտարգրման համակարգը գործարկվելուց հետո բաց է լինելու և գործելու է մշտապես` կապ ապահովելով նաև դպրոցների առցանց կառավարման համակարգի հետ:
Նշենք, որ Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով: ԿԳՆ-ի կողմից կթողարկվեն նաև սոցիալական տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն տաբեր հարթակներում:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...