23:22 18.04.2019
Բանկային միությունը սպառողներին զգուշացնում է կիբերհարձակումների մասին: Միության լրատվությամբ՝ վերջին ժամանակաշրջանում գրանցվել է մի քանի կիբերհարձակում, որը ֆինանսական մեծ վնաս է հասցրել սպառողներին:
Միության հաղորդմամբ՝ ամենատարածված կիբերհանցագործության ձևը ՝ «ֆիշինգն է»:
Կազմակերպությունը հանցանքից պաշտպանվելու համար խորհուրդներ է տալիս:
Բանկային միության հաղորդմամբ՝ հիմնականում հանցագործները ստեղծում են կայքեր, որտեղ պահանջում են սպառողներին մուտքագրել անձնական տվյալները, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի համարը, որից հետո յուրացնում գումարներ: Այդ պատճառով միությունը կոչ է անում սպառողներին զգույշ լինել և ստուգել կայքի իսկությունը:
Խարդախությունից պաշտպանվելու համար Բանկային ասոցիացիան զգուշացնում է .
-կասկածելի կայքէջում չմուտքագրել անձնական տվյալներ,
-չվստահել այն նամակներին, որոնք պահանջում են ուղարկել անձնական կամ բանկային տվյալներ: Ձեր բանկը երբեք չի պահանջի Ձեր անձնական տվյալները էլեկտրոնային փոստով,
-նկատի ունեցեք, որ բանկից ստացած SMS կոդերը հարկավոր է մուտքագրել միայն Բանկի էլեկտրոնային հասցեին,
-անձնական , բանկային տվյալներն մուտքագրելիս ուշադիր եղեք՝ ճիշտ հասցեով դրանք մուտքագրելու համար: Ստուգեք կայքի հասցեն: Հիշեք, որ կեղծ կայքը կարող է նման լինել օրիգինալին: Կարող է փոխված լինել մեկ կամ մի քանի նիշ,
-օգտատերերը չպետք է վստահեն հաղորդագրություններին, որոնք նրանցից շտապ գործողություններ են պահանջում։
Այդ մասին տեղեկացնում է Բանկային ասոցիացիան:
Կազմակերպության հաղորդմամբ՝ ցանկացած տեսակի ֆինանսական գործողություն իրականացնելիս պետք է ստուգել բոլոր կետերը, առավել ևս նրանք, որոնք կասկածելի կթվան:
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակ10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...