14:21 19.04.2019
«Այսօր մտածում ենք առաջընթացի մասին, շեշտադրումները փոխելու խնդիր ունենք: Այսօր ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, ուզում ենք փոխել և բարձրացնել նախարարության կանխարգելող դերը»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը կարևորել է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները` նշելով, որ շատ հաճախ դեպքերի մասին իմանում են ոչ թե տուժողից, այլ պատահական անձից:
«Մենք ԿԳՆ-ին արդեն առաջարկել ենք, և նախարարության կողմից ընդունվել է, որ դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա դասավանդվի, որովհետև «Զինվորական պաշտպանություն» առարկան բավարար չէ: Առաջարկում ենք, որ այդ առարկաները դասավանդվեն մասնագետների կողմից՝ մեր ակադեմիայի շրջանավարտների կամ մեր վետերաների կողմից: Նրանք կդառնան նաև քաղպաշտպանության գծով տվյալ հաստատության պատասխանատուն»,- նշեց նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանը որպես օրինակ նշեց, որ սուպերմարկետներում այսօր քաղպաշտպանությամբ զբաղվում են անվտանգության աշխատակիցները, որոնք սուպերմարկետի տիրոջ կամ ինչ-որ մեկի բարեկամն են, որին ուղղակի աշխատանքի են տեղավորել:
«Պատահական չէ, որ մեկին հարցրել էին` թե ի՞նչ է անելու, եթե այդտեղ աղետ լինի, ասել էր` փախնելու եմ: Այսօր չունենք այն մարդը, որը պետք է կազմակերպի այս աշխատանքը, հասկանա` ինչ պետք է անի, որից հետո աշխատանք կատարի»,- ընդգծեց նախարարը:
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...