19:52 19.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորել է Հանրային խորհրդի ձևավորման կապակցությամբ և ընդգծել, որ այն արդի ժամանակաշրջանում կարող է կարևոր դերակատարում ստանձնել:
«Ընդհանրապես, մեր երկիրն իր առջև շատ կարևոր և լուրջ օրակարգ, մարտահրավերներ ունի և համոզված եմ, որ բոլոր խնդիրների լուծումները կան, գոյություն ունեն մեր հավաքական մտքում: Եթե պատկերավոր նկարագրելու լինեմ լուծումների այդ երկար շղթան, կարծում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնց մտքերում կան այդ լուծումներից ինչ-որ օղակներ: Այս առումով, հանրային քննարկումները կարևոր են այդ օղակները դուրս բերելու և իրար միացնելու համար, հետևաբար, կարծում եմ, որ իսկապես այն աշխատանքն ու խնդիրները, որոնք մեր առաջ դրված են, առաջին հերթին մտավոր ոլորտի հարցեր, խնդիրներ են և դրանք պահանջում են ինտելեկտուալ լուծումներ:
Չեմ ասում՝ նախ և առաջ պահանջում են ինտելեկտուալ լուծումներ, որովհետև համոզված եմ, ինչպես բազմիցս ասել եմ, որևէ խնդրի գործնական լուծում ունենալու համար մենք պետք է այն մոդելավորված ունենանք նախ մեր մտքում և հետագայում կարողանանք դա գործնականում իրականացնել, որը նույնպես ինտելեկտուալ աշխատանք է: Այսօրվա կառավարության ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է, մենք օգտակար ենք համարում բոլոր քննարկումները, քննադատությունները, դիտարկումները, առաջարկները, որովհետև գտնում ենք, որ դա մի գործիք և գործոն է, որն առաջին հերթին խթանում է միտքը, իսկ այն ամենը, ինչ խթանում է միտքը՝ միանշանակ օգտակար է մեզ համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ Հանրային խորհուրդն ունի կարևոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես, քաղաքականության մշակման և իրականացման գործում, հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, սոցիալական գործընկերների, արհմիությունների, գործատուների, կառավարության միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը:
«Այս կետը երրորդ հանրապետությունում, ցավոք, երբեք չի եղել և բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր գործառույթի մասին է խոսքը»,– նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև ՀԽ-ի կողմից ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
«Այսինքն՝ սա, ըստ էության, մի հարթակ է, որը պետք է կապող օղակ լինի կառավարության և հանրության միջև, չնայած մյուս կողմից էլ կարծում եմ, դա սխալ ձևակերպում է, որովհետև այսօր կառավարությունը և հանրությունը կապված են, այստեղ Հանրային խորհուրդն ավելի շատ պետք է այդ երկխոսության շարունակության ևս մի երաշխիք դառնա:
Ցանկանում եմ ասել, որ տրամադրված եմ հնարավորինս սերտ աշխատել Հանրային խորհրդի հետ, որովհետև կարծում եմ, որ սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել, որտեղ կարող են բանավեճեր տեղի ունենալ, որտեղ կարող են ի վերջո դիրքորոշումները հղկվել, սխալներն ի ցույց դրվել և այն, ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ դարձնել առավել արդյունավետ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի իսկապես նմանօրինակ համագործակցություն ձևավորել և իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիպման համար՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ապրիլի 5-ից Հայաստանում սկսում է գործել Սահմանադրական նոր մարմին՝ Հանրային խորհուրդը, որի գործունեությունը ձևավորված է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների միջոցով: Նրա խոսքերով՝ ՀԽ-ում ներգրավված են տարբեր ասպարեզներում հեղինակություն և փորձ ունեցող անձինք, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի այն ներկայացնի նաև բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, խնդիրների լուծման առաջարկություններ: Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՀԽ-ն իր գործունեությամբ պետք է հեղինակություն և վստահություն ձեռք բերի հասարակության շրջանում և դրա հետ միասին կարողանա սերտորեն աշխատել կառավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարություն-Հանրային խորհուրդ համագործակցությանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, հարկային օրենսգրքին ու դրա կատարելագործմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատության ապահովմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այլ թեմաների:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...