Դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է. Բաղդասարյանը` մարիխուանայի օգտագործման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է. Բաղդասարյանը` մարիխուանայի օգտագործման մասին

15:20 22.04.2019

«Իմ սկզբունքն այն է, որ իմ ազգականների հայտնած մտքերը չեմ ցանկանում նույնականացնել, նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելու: Ես այդ թեմայից չեզոք և հեռու եմ: Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն՝ այլ: Ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հայացքներով»,- այսօր ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով Հայաստանում մի խումբ մարդկանց կողմից նշված Մարիխուանայի միջազգային օրվան:

Հարցին, թե ինքը երբևէ օգտագործե՞լ է մարիխուանա, պատգամավորը բացասական պատասխան տվեց:

Հարցին` ի՞նչ կարծիքի է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու մասին, պատգամավորն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է՝ տեղեր կան, օգտագործում են բացահայտ, իսկ որոշ տեղերում էլ մահապատիժ է սպառնում:

«Այդ հարցը պետք է խորը ուսումնասիրել, ճիշտ պատասխան պետք է տրվի: ԱՄՆ-ում, օրինակ` իմ ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, այնտեղ ընդունելի է։ Բայց ես, օրինակ` դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը մայրաքաղաքում նշվել է Մարիխուանայի միջազգային օրը, և Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, ակցիայի ակտիվիստներից մեկն է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

17:37 17.05.2025

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական ​​արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

17:25 17.05.2025

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

17:15 17.05.2025

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

Դամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...

BACK_TO_TOP