17:40 22.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան, Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում «Ֆլեշի» Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի և«Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը շարունակվեց քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ։
Դատարանը հրապարակում է մի շարք հեռախոսահամարներից կատարված ելքային ու մուտքային զանգերի նամակագրությունն ու տևողությունը: Դատարանը նաև պետք է հետազոտեր քրեական գործում առկա մի սկավառակ, սակայն համակարգչով մի քանի անգամ փորձելուց հետո սկավառակը «չբացվեց»: Դատարանը հետաձգեց սկավառակի հետազոտումը:
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Բարսեղ Բեգլարյանին լրագրողները հարցրին, թե ինչ կարծիքի է իրեն առաջադրված մեղադրանքի մասին:
«Ես մեղավոր եմ Աստծո առաջ, իսկ օրենքի առաջ միշտ օրինապահ եմ»,- ասաց ամբաստանյալը:
Բարսեղ Բեգլարյանը դատարանում հայտարարեց, որ հաջորդ նիստին կներկայանա ևս մեկ փաստաբանի` Վահագն Թորոսյանի հետ: Նա գործում կներգրավվի որպես Բարսեղ Բեգլարյանի շահերի ևս մեկ պաշտպան:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի` Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանը 2016թ. մարտ-ապրիլին Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Առաջին դատական նիստի ժամանակ` մարտի 26-ին, երբ հրապարակվել էր մեղադրանքը, Հրայր Հովսեփյանը դատարանում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում․
«Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, բռնության սպառնալիքներ չեմ տվել, մատնանշված գումարից էլ տեղյակ չեմ»։
Բարսեղ Բեգլարյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունել:
«Մեղադրանքը շատ պարզ է շարադրված, սակայն իրականությանն ընդհանրապես մոտիկ չէ, բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, սա շինծու գործ է»,- ասել էր Բեգլարյանը։
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...