Մեր խնդրանքն է՝ ավագանու անդամներն իրենց ավելի կոռեկտ դրսևորեն սոցցանցերում. Հռիփսիմե Առաքելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+17.09 oC

Մեր խնդրանքն է՝ ավագանու անդամներն իրենց ավելի կոռեկտ դրսևորեն սոցցանցերում. Հռիփսիմե Առաքելյան

12:44 23.04.2019

Երևան քաղաքի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն է: Այդ պաշտոնին առաջադրված է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ կապված Երևանի ՏԻՄ օրենքի՝ ավագանու անդամի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ:

«Դուք ունեք ավագանու անդամ, ով նաև պետական պաշտոնյա է, ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն է ծավալում, հաճախ հարկ է համարում անդրադառնալ նաև մեր կուսակցության ղեկավարին: Ես նկատում եմ անընդհատ իր բացակայությունն այս նիստերից»,- ասաց նա՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին:

Խաժակյանն օրենքից մեջբերում արեց այն մասին, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում ոչ հարգելի պատճառով բացակայել է նիստերի կեսից:

«Այս նստաշրջանում նա առհասարակ չի եկել, ի՞նչ վերաբերմունք ունեք: Արդյո՞ք որպես խմբակցության ղեկավար հետամուտ եք լինում այդ խնդրին»,- նշեց ավագանու անդամը:

Էյրամջյանը հայտնեց, որ հարցին հասցրել է ծանոթանալ, բայց քանի որ կապ չունի օրակարգի հետ, առաջարկում է առանձին քննարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ պետք է ավելի շուտ մտածեին և ավելի կառուցողական գործընթացներ ծավալեին:

«Խոսքն այն վերաբերմունքի մասին է, որ վերջին մեկ շաբաթում ծավալվել է Ֆեյսբուք սոցցանցերում ավագանու մեր գործընկերների կողմից: Մեր խնդրանքն է, որ նրանք ավելի կոռեկտ և ճիշտ դրսևորեն իրենց սոցցանցերում: Քաղհասարակությունից բոլորը եկել են գործադիր և քաղաքային իշխանություն, որևէ կերպ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում ավագանու անդամ լինելը, նրանք 24 ժամ ռեժիմով ակտիվ աշխատում են Ֆեյսբուքում, չեմ կարծում, թե նրանց Ֆեյսբուքից են ընտրել»,- ասաց նա:

Առաքելյանը նշեց՝ եթե այսպես շարունակեն, կլոր սեղաններ չկազմակերպվեն, նրանք պարզապես պետք է չլինեն ավագանու անդամ, վայր դնեն մանդատները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց շարժվել օրակարգով և կանոնակարգով, նաև նշեց՝ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում սոցցանցերում, քանի որ պարզապես դրա ժամանակը չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP