14:21 23.04.2019
1564 թվականի ապրիլի 23-ին անգլիական Ստրատֆորդ ըփոն Էյվոն քաղաքում ծնվել է աշխարհի խոշորագույն անգլալեզու գրողն ու դրամատուրգը, որը նաև առաջին մասնագիտությամբ դերասան է եղել:
Նրա ստեղծագործությունները, որոնց թվում կան նաև համահեղինակությամբ գրված աշխատանքներ, ներառում են 39 պիես, 154 սոնետ, 2 պոեմ և բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Կենսագիրները հաշվել են, որ Շեքսպիրը տարեկան գրել է միջինը մեկուկես պիես. սկսել է գրել 1589 թվականից:
Նրա վերջին պիեսը՝ «Երկու վերոնացի ազնվականները», որոշ կենսագիրների պնդումներով գրվել է 1613 թվականին, երբ նա 49 տարեկան էր: Այսքան արագ պիեսներ գրելու հետ մեկտեղ նա նաև ընտանեկան, հասարակական և զբաղված գործարարի կյանք էր վարում, ինչպես նաև ղեկավարում իր թատրոնը:
Շեքսպիրը բավականին հարուստ մարդ է եղել: 1599 թվականին թատերական ընկերության անդամների համագործակցությունը կառուցել է իր սեփական թատրոնը Թեմզա գետի հարավային ափին և անվանել «Գլոբուս»: 1608 թվականին համագործակցությունը ձեռք է բերել նաև «Բլեքֆրայերս» փակ թատրոնը։ Ի դեպ, «Գլոբուս» թատրոնն ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:
Կենսագիրները պատմում են, որ նա հարստացել է անշարժ գույք գնելու և ներդրումներ կատարելու շնորհիվ: 1597 թվականին նա գնել է Ստրատֆորդի երկրորդ ամենամեծ տունը՝ Նյու Փլեյսը /New Place , իսկ 1605 թվականին ներդրում է կատարել Ստրատֆորդի ծխական տասնորդում:
Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան աշխարհի որևէ այլ դրամատուրգի ստեղծագործությունները: Ուիլյամ Շեքսպիրը երկրորդ ամենամեջբերվող անգլալեզու հեղինակն է՝ Աստվածաշնչյան հեղինակներից հետո:
Շեքսպիրը մահացավ, երբ շատ հարուստ էր: Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել, իսկ ունեցվածքը կտակել է իր դստերը՝ Սուսաննային: Կնոջ մասին Շեքսպիրն իր կտակում միայն մեկ անգամ է հիշատակել . «Կնոջս եմ թողնում իմ երկրորդ լավագույն մահճակալը՝ անկողնու սպիտակեղենի հետ:
Շեքսպիրի աճյունն ամփոփվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Թեև այն ժամանակ գերեզմանները փորելու և հների տեղում վերահուղարկավորություններ կատարելու սովորություն կար, սակայն Շեքսպիրի աճյունի մնացորդները մինչ այժմ մնում են տեղում: Նա անիծել է այն մարդուն, ով կհամարձակվի տեղափոխել իր աճյունը տեղից: Եվ անիծել է հենց իր տապանաքարի գրությամբ.
Իմ լավ ընկեր, հանուն Հիսուսի
Մոռացիր այստեղի հողը փորելու մասին:
Օրհնվեն այն մարդիկ, ովքեր հանգիստ կթողնեն այս քարերը,
Եվ թող անիծվեն նրանք, ովքեր կտեղափոխեն իմ ոսկորները:
Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին, 52 տարեկանում: Նա մահացել է իր կտակը ստորագրելուց մեկ ամիս չանցած: Շեքսպիրի կենսագիրներից ոչ մեկը հստակ չի նշում, թե ինչից է մահացել հանճարը: Միայն կես դար անց Ստրատֆորդի ծխական քահանա Ջոն Ուարդն իր նոթատետրում գրել է․ «Շեքսպիրը, Դրեյթոնն ու Բեն Ջոնսոնն ունեցան ուրախ հանդիպում, և, հավանաբար, նա շատ էր խմել, որովհետև Շեքսպիրը մահացավ տենդից, որով այնտեղ էր վարակվել»:
Շեքսպիրի մահից գրեթե 400 տարի անց, Գուգլ որոնողական համակարգում գոյություն ունի նրան վերաբերող 157 միլիոն կայքէջ:
Շեքսպիրի մտքերից
1.Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով:
2.Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները։ Այնպես որ, ընտրիր քեզ ընկերներ։
3.Դժոխքը դատարկ է. բոլոր սատանաներն այստեղ են։
4.Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը:
5.Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը:
6.Հաջողության կանոնները՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...