14:03 23.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում ելույթների ժամին հանդես եկավ հետևյալ դիտարկմամբ.
«Ես կարծում եմ՝ որևէ վարչության պետի նկատմամբ անձնավորված դրամական խրախուսում հիշեցնելն այդքան էլ կոռեկտ չէ: Նախկինում էլ, երբ մենք դիրքորոշում էինք հայտնում, մեր դիրքորոշումները վերաբերում էին առհասարակ խրախուսում ու դրամական պարգև տալու քաղաքականությանը: Երկրորդ՝ չար լեզուները խոսակցություններ են տարածում ու փորձում սեպ խրել իմ, մեր խմբակցության և աշխատակազմի միջև: Խոսակցություններ են գալիս, թե դրամական խրախուսումներ չեն տրվում, որովհետև մենք կհակառակվենք, դեմ կլինենք»:
Խաժակյանը հիշեցրեց՝ իրենք խոսել են դեկտեմբերին տրվող խրախուսումներից առաջին հերթին այն պատճառով, որ դրանք չէին հրապարակվել, այսինքն՝ օրենք էր խախտվել, երկրորդ՝ քանի որ տրվել էին այն աշխատակիցներին, ովքեր երկու ամիս էին աշխատում:
«Խոսք չի կարող լինել մասնագետների, պրոֆեսիոնալների, այն անձանց համար, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել աշխատանքը կատարելու համար, բյուջեում դրված դրամական խրախուսումը չտրամադրելու, ես դրա մասին հրապարակային եմ ասում, որ իմանան՝ մեր տեսակետները երբևէ չեն կարող հակասել աշխատակազմի շահերին, որ բխում են արդյունավետ կառավարումից: Դիմել եմ քաղաքապետին, որ նաև քննարկվի հարցը, թե ինչպես պետք է առհասարակ դրամական պարգևատրումները տրամադրվեն, որ վիճահարույց չլինի»,- ասաց նա:
Նա նշեց՝ ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում՝ մարզպետներին տրվող պարգևատրումից, բայց եթե քաղաքապետը գտնում է, որ դրամական պարգևատրում տալու կարիք կա, պետք է չնայի դժգոհություններին:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...