15:47 23.04.2019
Մենք ունենք տրավմատիկ անցյալ, որը շարունակում է ակտուալ մնալ և խանգարել ամենօրյա կյանքին, քանի որ պատշաճ ձևով չի ընդունվել դրա փաստը: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
«Միակ դեպքը, որտեղ չկան կուսակցական խնդիրներ, հակասություններ, խտրականություն, ցեղասպանության օրն է, երբ մենք ազգովի միաբանվում ենք: Մենք հավաքվում ենք տրավմայի շուրջ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք նման երևույթներ կան նաև հրեաների մոտ, ովքեր անցյալում ունեն Հոլոքոստը, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն ասաց.
«Նրանց մոտ կար նաև մեկ այլ զգացում, բացի վշտից, նաև ամոթի զգացումը: Այնտեղ կար մի ասացվածք, որ «մեզ քշեցին սպանդանոց որպես անասունների»: Այդ արտահայտությունը շատ ծանր նստվածք ուներ հրեա ժողովրդի ազգային գիտակցության վրա: Պատմում են, որ երբ նոր էր ստեղծվել Իսրայել պետությունը, Եվրոպայից վերադառնում էին վերապրած փախստականները, նրանք գալիս էին Իսրայել և արհամարհանքի հանդիպում: Իսրայելում նրանց ասում էին՝ դուք չեք կռվել, թույլ եք եղել, թույլ եք տվել, որ ձեզ կոտորեն: Ասում էին, որ միակ ելքն այդ մարդկանց համար ապացուցելն էր, որ իրենք ապրելու իրավունք ունեն, դա պատերազմ գնալն ու արաբա-իսրայելական պատերազմում զոհվելն էր»:
Նրա խոսքերով՝ այդկերպ հազարավոր հրեաներ զոհվեցին պատերազմում՝ հանուն պետության:
« Հոլոքոստի թանգարանը նրանք կառուցեցին լեռներից մեկի փեշի վրա, հաջորդ փեշի վրա կառուցեցին զինվորական պանթեոնը՝ ցույց տալու, որ այս մարդիկ զոհվել են Հոլոքոստում, իսկ այս մարդիկ՝ պատերազմում: Իսկ լեռան գագաթին կառուցեցին իրենց նախագահների դամբարանները»,-պատմեց Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ փորձեցի ներդնել այս գաղափարի մեջ դիմադրելու ոգին:
«Իրականում, եթե ճիշտը խոսենք, Հոլոքոստի ժամանակ առանձնապես դիմադրություն չի եղել: Մի Վարշավայի գետտոյի ապստամբություն էր: Իսկ հայերի դեպքում 12 խոշոր ինքնապաշտպանական մարտեր են եղել: Էլ չասենք, որ յուրաքանչյուր գյուղ կռվել է, յուրաքանչյուր գյուղում, քաղաքում մի տուն գոնե եղել է, որ կռվել է»,- ասաց ցեղասպանագետը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...