Ինչո՞ւ զույգն ամուսնացավ օդանավակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.34 oC

Ինչո՞ւ զույգն ամուսնացավ օդանավակայանում

01:02 24.04.2019

Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Սիրահար զույգն ամուսնացել է  օդանավակայանում: Ինչպես հաղորդում է CBS հեռուստակայանը, զույգն ամուսնանալու համար ընտրել է հենց օդանավակայանը, քանի որ այդ վայրի  հետ չափազանց շատ հիշողություններ են կապած: Միշել Բելլոն և Ռոն Պետերսոնը ծանոթացել են բեռների հանձնման բաժնում:

Մի անգամ կինն իր ղեկավարի հանձնարարությամբ օդանավակայանում պետք է դիմավորեր մի տղամարդու: Պարզվում է, հենց այդ տղամարդը պետք է դառնար նրա ապագա ամուսինը: Ծանոթությանը հաջորդել են երկար տարիների շփումները հեռավորության վրա: Նրանք տեսնվում-հանդիպում էին մեծ մասամբ օդանավակայանում:

«Դա  մեր հանդիպման թե՛ երջանիկ, թե՛ ամենատխուր վայրն էր»,- խոստովանել են ամուսինները:      

Ամուսնության օրը բեռների հանձնման բաժանմունքում ավելի քան 120 հյուր էր հավաքվել՝ նորապսակների հարազատներն ու ընկերները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

18:53 17.05.2025

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

Բաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP